Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Տիգրան Ավինյանի թեկնածության վերաբերյալ անհամաձայնություն չի հայտնել
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անարդարացի չի համարում սպասվող ընտրություններում իշխանությունների կողմից քաղաքապետի պաշտոնում ոչ թե իր, այլ Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը:
Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետը մասնավորապես նշեց. «Այս պահի դրությամբ դեռ 1.5 տարի կա իմ պաշտոնավարմանը, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվել՝ որպես քաղաքապետի թեկնածու:
Որպես այդպիսին՝ որ անարդար է, այս պահի դրությամբ այսպիսի զգացողություն չունեմ»:
Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ այս առնչությամբ անհամաձայնություն չի հայտնել:
«Ես հինգ տարի պաշտոնավորում եմ՝ որպես քաղաքապետի առաջին տեղակալ, հիմա՝ որպես քաղաքապետ. այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար է, և միգուցե այլ աշխատանքի անցնեմ, ու այն փորձը, որը կուտակել եմ քաղաքապետարանում, ի նպաստ օգտագործեմ մեր պետությանը»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Ի պատասխան հարցին էլ՝ արդյո՞ք Ավինյանի ընտրվելու պարագայում կցանկանա մնալ նրա թիմում՝ նա պարզաբանեց, որ այդ քննարկումն այս պահի դրությամբ արդիական չէ. երբ ընտրությունը լինի, այդ ժամանակ այդ հարցին գուցե կպատասխանի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»