Կարելի է ասել՝ կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի. վարակաբան
Կառավարության ապրիլի 28-ի որոշմամբ՝ մայիսի 1-ից աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կհանվի։ Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 144 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և այս իրավիճակը հաշվի առնելով՝ որոշ սահմանափակումներ հանվում են։
Վարակաբան Արմեն Օհանյանի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում արդեն սահմանափակումները չեղարկվել են, դրա համար Հայաստանում էլ նույնն են անում.
«Սահմանափակումների վերացումը, ըստ էության, կարելի է նորմալ գնահատել, բայց չի կարելի դրա համար հիմք ընդունել ներկա պահին երկրում տիրող կոնկրետ իրավիճակը: Այսօր մենք ռեալ չգիտենք՝ ինչպիսին է իրավիճակը, քանի որ մարդիկ ուղղակի չեն գնում հետազոտման, և հայտնաբերման ցածր ցուցանիշը հենց դրանով է պայմանավորված»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը:
Անդրադառնալով սահմանափակումները վերացնելու հետևանքով հիվանդության հայտնաբերման ցուցանիշի հնարավոր աճին՝ վարակաբանը նշեց.
«Եկեք չմոռանանք, որ այս սահմանափակումները որոշակի ձևական բնույթ են կրում մեր երկրում, դրանք շրջանցող մեխանիզմներ միշտ կան: Իհարկե, սահմանափակումների վերացումը որոշակիորեն կնպաստի դեպքերի ավելացմանը, բայց հիմնական գործոնը չի լինի: Հիմնական գործոնը պարբերականությունն է, ժամանակ առ ժամանակ դեպքերի ավելացում դիտվելու է, հնարավոր է՝ մայիսի վերջ-հունիսի սկզբին մենք ունենանք հիվանդացության մակարդակի ակտիվացում: Մենք ռեալ տեսնում ենք, որ մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, ինչն ամենակարևոր մասն է, դրա համար էլ, ըստ էության, սահմանափակումները վերացվել են: Կոպիտ ասած, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի, որովհետև մահացության ցուցանիշով շատ չի տարբերվում»:
Մարիամ Նալբանդյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»