Մայիսի 1-ից Ազատության հրապարակում ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական, վանեցյանական չի լինելու, լինելու է հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի. Սաղաթելյան
Հայաստանի ճակատագիրը որոշվելու է Երևանում՝ Ազատության հրապարակում: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ընթացքում՝ հավելելով, որ մայիսի 1-ին, ժամը 16։00-ին այդ հրապարակում տեղի է ունենալու գլխավոր հանրահավաքը։
«Այդ օրը մենք վերջ ենք դնում պարտության և խայտառակության էջին և սկսում ենք կերտել նոր արշալույս։ Այդ օրը այս հրապարակում «սևեր» և «սպիտակներ» չեն լինելու։ Այդ օրվանից սկսած՝ այս հրապարակում կուսակցական, ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական, սարգսյանական, վանեցյանական այլևս չի լինելու, լինելու է միասնական հայ ժողովուրդ, որը դուրս է եկել պայքարի՝ հանուն իր երկրի»,- ասել է նա։
Սաղաթելյանը նշել է՝ սա իշխանության և ընդդիմության պայքար չէ, սա համաժողողովրդական և համազգային պայքար է:
Նա ընդգծել է՝ սեղանին դրված է Հայաստանի լինելիության հարցը․ քաղաքական ուժերը ստանձնել են պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը, իսկ պայքարի դուրս եկած քաղաքացիներից ակնկալում են աջակցություն։
«Մեր թիկունքը պինդ պահեք, մենք ձեր կողքին, ձեզանից առաջ պատրաստ ենք շարժվել և րոպե առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնել։ Սրանց հեռացնելուց հետո այս երկրում լինելու է համերաշխություն, անվտանգություն, հանդարտություն, կայունություն»,- ասել է Սաղաթելյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»