Ռուսաստանը կհարձակվի ևս երկու երկրների վրա. հայտնի է, թե որ երկրների մասին է խոսքը
Ռուսաստանն իր զավթողական հավակնություններով կանգ չի առնի Ուկրաինայում։ Ուստի մյուս երկրներն արդեն պետք է պատրաստվեն Պուտինի առաջիկա հարձակմանը, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
ISLND հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ նման եզրակացության է հանգել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական հայտարարությունից հետո։ Մասնավորապես, ինչպես նշել է Դանիլովը, խոսքը Մոլդովայի եւ Ղազախստանի մասին է։
«Լավրովն օրերս ասաց, որ ղազախներն ու մոլդովացիները եղբայրներ են, պատրաստվեք, եղբայր ղազախներ և եղբայր մոլդովացիներ», ասել է Դանիլովը։
Ռուսաստանը ներկայում լարում է իրավիճակն իր վերահսկողության տակ գտնվող Մոլդովայի Պրիդնեստրովիեում, ըստ հետախուզությունների տեղեկությունների՝ Մոսկվան նպատակ ունի այն վերածել Մոլդովայի եւ Ուկրաինայի դեմ հարձակման պլացդարմի։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՌԴ-ն ստիպված էր հանել զորքը Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, թեեւ ռուսական քարոզչական մեքենան չի թաքցնում ՌԴ տարածքային հավակնությունները Ղազախստանի հանդեպ։ Աստանան վարում է ինքնուրույն քաղաքականություն, չեղարկել է մայիսի 9-ի տոնակատարությունները եւ հայտարարել է, որ չի օգնի ՌԴ-ին՝ շրջանցել պատժամիջոցները։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»