Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ Փաշինյանը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնել. Վահե Հակոբյան
«Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր առաջ քաշած թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մաս-մաս իր զիջումները ու մեր պարտությունն անընդհատ շարունակվում է»,-այսօր անհնազանդության ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի այն հայտարարությանը, որ Տավուշի մարզի անկլավների եւ Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Նրա խոսքով, սա եւս մեկ դրդապատճառ է՝ ոտքի կանգնել ու նրան հեռացնել մեր կյանքից:
Վահե Հակոբյանն ասաց, որ իրենց բոլոր գործողությունները միտված են նրան, որ մենք այս իշխանություններին «դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից»: Նրա խոսքով, բոլորս գիտակցում ենք՝ ուր է տանում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. «Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրծնենք: Սա հենց այնպես բառեր չեն: Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»