Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության համար դրամ կհատկացվի
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի համար դիմող շահառուների թիվը սպասվածից մեծ է, հատկացված գումարները չեն բավականացնի։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու առաջարկեց 2022 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսվող 560 շահառուների համար ևս 400 մլն դրամ հատկացնել։
Նախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկից մինչև հիմա 3250 շահառու ընտանիք օգտվել է ծրագրից։ Պետությունն արդեն իսկ 2,2 մլրդ դրամ հատկացրել է այդ ծրագրերի համար։ Այս տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ծրագրերից 2500 շահառու օգտվի։ Շուրջ 900 ընտանիք արդեն իսկ ստացել է ֆինանսական աջակցություն։
«Ծրագիրը երեք բաղադրիչ ունի․ 1, միանվագ դրական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերեելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2․ Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարի չափով 3․ Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տարամադրվում է միանվագ աջակցություն»,-նշեց նախարարը և հավելեց, որ դիմելիությունը շատ մեծ է հատկապես այս՝ վերջին ծրագրին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»