Հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով․ Նաիրի Սարգսյան
Շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ Վերջին զանգի կապակցությամբ։ Դպրոցական կյանքն ու տարիները մեծ նշանակություն են ունեցել յուրաքանչյուրիս կյանքում՝ զարգացած ու կրթված անձի ձևավորման, անհատականության կերտման մասով։ Այսօր դուք ձեր կյանքի ամենակարևոր ճանապարհին եք, թևակոխելով նոր շրջափուլ կանգնելու եք նոր մարտահրավերների ու դժվարությունների առաջ, որոնք վստահ եմ՝ հաղթահարելու եք գործի դնելով դպրոցից ստացած որակական գիտելիքները։
Ցանկանում եմ, որ գիտակցեք՝ գիտելիքը ուժ է, որի հետ հաշվի են նստում անգամ հզորները։ Մի կողմ դնելով կեղծ արժեքների պրոպագանդումը, առաջնորդվեք փորձված ու ճշմարիտ աքսիոմով, հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով, թերևս դա է լինելու հասարակության մեջ ձեր անձի ընդգծման ամենավառ կետը ու նվաճված ամենամեծ բարձունքը։
Կրկին անգամ շնորհավորում եմ` մաղթելով հաջողություն բոլոր նախաձեռնություններում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»