Դատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները
14.05.2022-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են, ինչի առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Դատախազը, ի վերջո, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մեր հրապարակային անդրադարձից հետո ուղարկեց մեզ երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։ Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական այն չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի կամ կազմակերպության վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։ Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էութունը հենց նրանում է, որ եթե երաշխավորները հանրային բարձր վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում՝ սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազությունը, փաստորեն, ավելորդ ջանք չի փորձում գործադրել ապահովելու համար իր որոշումների թեկուզ թվացյալ պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը։ Փոխարենը՝ համառում է ամեն գնով և առանց հիմքի Ա․ Չալաբյանին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։ Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»