Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումից
Քաղաքականություն

Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց նրան ազատությունից զրկած դատավորները չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել. Գեղամ Նազարյան

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավայրից բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին», որտեղ կարծիք է հայտնել, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն.

«Այս իմաստով, Հայաստանում դեռևս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետևանքը կարող է լինել ոչ միայն Արցախի և Սյունիքի կորուստը, այլև Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի և Ուկրաինայի օրինակով։ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, և թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետևանքներով»։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Չալաբյանի խոսքերում շատ մեծ ճշմարտություն կա.

«Դա շատ ծավալուն թեմա է, բայց եթե Ավետիքը նման կարծիք է հայտնել, ես հարգում եմ այն: Ցավոք, այսօր աշխարհը և Արևմուտքը այնքան ցինիկ և դաժան են, որ արդեն չեն էլ թաքցնում, որ, օրինակ, Ուկրաինան և ուկրաինացին իրենց պետք են, որ Ռուսաստանին փորձեն ինչ-որ ձևով վնասել: Նույնը նաև Հայաստանն ու հայն են իրենց համար, Վրաստանը: Այնպես որ, Ավետիքի ասածը նորություն չէ, նա ուղղակի բարձրաձայնել է ցավալի ճշմարտությունը»,- 1or.am-ի հետ նշեց Նազարյանը: 

Անդրադառնալով այսօր դատախազի կողմից Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները մերժելուն՝ Նազարյանը նշեց.

«Ես այս թեմային էլի եմ անդրադարձել. ուղղակի մի բան չեմ հասկանում՝ այն դատավորը, որն ինչ-որ մեկի հրահանգը կատարելով՝ այդ մարդուն, ում բոլորը գիտեն՝ ո՛չ հանցագործ է, ո՛չ ավազակ, ո՛չ մարդկանց կարող է վնասել, զրկում է ազատությունից, նա հետո իր երեխայի, ծնողների, հարևանների աչքերին, հայելու մեջ ինքն իր աչքերին ո՞նց է նայում, ո՞նց է ինքն իրեն մարդ համարում: Ինչքան միջոց ասես՝ կտայի, որ հասկանայի՝ իրենց հետ ի՞նչ է կատարվում, որ մի հրահանգով մարդուն կարող են զրկել ազատությունից՝ առանց որևէ հիմքի:

Նույնը ասում եմ նրանց, ովքեր Տարոնին, Գոռին՝ Գյումրիի միջադեպի համար են պահում անազատության մեջ: Այս ամենը, եթե էմոցիաներից դուրս գանք, մի բանի մասին է վկայում. վարչախումբն այդ կերպ փորձում է ճնշել, վախեցնել, բռնաճնշումների մթնոլորտ ստեղծել երկրում: Սա միակ դեպքը չէ, էլի են եղել, ավելի դաժան ճնշումներ են եղել, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրանք օգուտ չեն տալիս, և ինչ-որ կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ ընդամենը: Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց ես վստահեցնում եմ՝ բոլոր այն դատավորները, այն քննիչները, ովքեր օրենքի ամենակոպիտ խախտումներով մարդուն զրկել են ազատությունից, խիստ ձևով պատժվելու են, չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել»:

Մարիամ Նալբանդյան