Չալաբյանի դիտարկումները օգտակար կարող են լինել քաղաքական և քաղաքագիտական գործընթացներում. Ռուբեն Մելքոնյան
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Երեկ դատախազը մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները:
«Հայաստան» դաշինքի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Չալաբյանի մտավոր ռեսուրսները պետք է պրոդուկտիվ օգտագործվեն.
«Քանի որ ես իրավաբան չեմ, չեմ կարող որևէ մասնագիտական մեկնաբանություն տալ, սակայն ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի հետ՝ կարծում եմ, որ նա իր ինտելեկտուալ կարողությունները կարող է ի սպաս դնել Հայաստանին՝ հանուն մեր պետության շահերի, մանավանդ, որ Ավետիքը հրապարակային հայտնել է Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը` այս իրավիճակից դուրս գալու համար։»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը:
Անդրադառնալով Չալաբյանի՝ կալանավայրից «Առավոտին» տված հարցազրույցին, որտեղ վերջինս տեսակետ է հայտնել, թե Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն, իսկ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, Մելքոնյանը նշեց.
«Ցանկացած իշխանության համար զսպող մեխանիզմները շատ կարևոր են՝ առավել ևս Հայաստանի համար, որն այժմ գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում, և որի իշխանությունները շատ հարցերում բավական հեռու են պրոֆեսիոնալիզմից և ունեն այնպիսի մոտեցումներ, որ հասարակության մեծ մասը չի կիսում։ Դասական քաղաքագիտական ճշմարտություն է, որ ցանկացած իշխանություն պետք է իր թիկունքին զգա ընդդիմության շունչը, որը նրան ավելի զգոն կդարձնի։
Մեր պարագայում դրա կարևորությունը եռապատկվում, տասնապատկվում է, և այս առումով Չալաբյանի դիտարկումները, «Դիմադրություն» շարժման քայլերը տարբեր դեպքերում բխում են մեր պետության շահերից, և եթե լինեն հմուտ դիվանագետներ և քաղաքական գործիչներ, ապա այս օրհասական իրավիճակում պետության համար եղած փոքրաթիվ հնարավորությունները կկարողանան օգտագործել ի նպաստ Հայաստանի։ Չալաբյանի դիտարկումները, կարծում եմ, շատ օգտակար կարող են լինել քաղաքական և քաղաքագիտական գործընթացներում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»