ProfHolod-ը հրավիրում է «Վերականգնվող էներգետիկա և էլեկտրատրանսպորտ» Renwex միջազգային ցուցահանդեսին
ProfHolod-ը հրավիրում է «Վերականգնվող էներգետիկա և էլեկտրատրանսպորտ» Renwex միջազգային ցուցահանդեսին: Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման զարգացմանն ուղղված միջոցառումը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 21-ից 23-ը։ ProfHolod-ի տաղավարն է 3Н62՝ սրահ 3։
Renwex ցուցահանդեսին ProfHolod-ը կներկայացնի Solar Sandwich արևային համակարգը՝ ProfHolod-ի PIR Premier մեկուսիչով սենդվիչ վահանակների և արևային կայանի եզակի համադրությունը։ «Կանաչ» էներգետիկան և ջերմության ու ցրտի պահպանման ամենաժամանակակից տեխնոլոգիաները միավորող նորարարական լուծումը թույլ է տալիս խնայել շենքերի ջեռուցման և օդորակման ծախսերը 30 %-ով։
Solar Sandwich համակարգը ներառում է մինչև 0,0194 Վտ/մ*Կ ջերմահաղորդականությամբ PIR Premier-ով պատի կամ ծածկի սենդվիչ վահանակներ և Հայաստանում արևային մոդուլների առաջին արտադրող Solaron ընկերության արևային վահանակներ։
ProfHolod-ի ինժեներների կողմից մշակված հատուկ ամրակցումը թույլ է տալիս ProfHolod-ի սենդվիչ վահանակների վրա մոնտաժել արևային վահանակներ, երաշխավորում է ջերմային կամուրջների բացակայությունը և ապահովում է կոնստրուկցիայի հուսալիությունը։ Վերականգնվող էներգիայի արտադրության համակարգը կարող է տեղադրվել արդեն կառուցված օբյեկտի վրա։
ProfHolod-ը ռուսաստանյան սենդվիչ վահանակներ արտադրող արևային էներգիա օգտագործող առաջին ընկերությունն է: Մերձմոսկվայում գտնվող ProfHolod ընկերության շենքի վրա տեղադրված արևային կայանը 6 տարվա շահագործման ընթացքում արտադրել է ավելի քան 105 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ կանխելով ավելի քան 103 տոննա ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...