Տեղի կունենա Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը
23 հունիսի, 2022
Ք. Երևան
Հունիսի 24-ին, ժամը 12:30 տեղի կունենա 14.05.2022-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40)՝ դատավոր Ամեն Շիրոյանի նախագահությամբ։
***
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր Կամենդատյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Բարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Խոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել...