Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Փաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն
Քաղաքականություն

Վարչախումբն անցել է Չալաբյանի հարազատներին հետապնդելուն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հետապնդումները անցնում են բարոյականության բոլոր սահմանները։

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները նորություն չեն, նորություն չեն նաև նրանց ընտանիքների անդամներին այլ քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը, սակայն Նիկոլ Փաշինյանը մտադիր է նույնիսկ անբարոյական այս քայլով գերազանցել իր բոլոր նախորդներին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանին ազատման դիմում գրելու պահանջ է փոխանցել։ Արա Չալաբյանը 2020 թվականի հուլիսից ղեկավարում է Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտը, իսկ ԿԲ-ում սկսել է աշխատել դեռ 1998 թվականից։

ԿԲ-ն, որը անկախ մարմին է համարվում, ի տարբերություն այլ պետական գերատեսչությունների, մշտապես զերծ է մնացել քաղաքական գործընթացներին խառնվելուց, և այնտեղ աշխատել են մարդիկ, ովքեր տարբեր տարիների ընդդիմադիր տրամադրվածություն են ունեցել գործող իշխանությունների հանդեպ։

Նույն Մարտին Գալստյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո աշխատանքի էր ներկայանում կոտրված թևով։ Նա Տեր-Պետրոսյանի բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էր, բայց ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը երբևէ նրանից չի պահանջել ազատման դիմում ներկայացնել և նաև թույլ չի տվել քրեական հետապնդման ենթարկել, իսկ այսօր Մարտին Գալստյանն ինքն է հետապնդում սկսել Արա Չալաբյանի դեմ։

Արա Չալաբյանը Ավետիք Չալաբյանի եղբայրն է և ոչ պակաս հայտնի անձնավորություն Հայաստանի ֆինանսական համակարգում։ Փաստացի, փաշինյանական իշխանությունն ապացուցում է, որ ոչնչի առջև կանգ չի առնում իր ընդդիմախոսներին հետապնդելու գործում։ Սա, իհարկե, խոսում է այս իշխանության բարոյական կերպարի մասին։

Երբեք էլ պատրանքներ չենք ունեցել, թե փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որևէ բարոյական արգելակներ ունեն, բայց ֆինանսական համակարգի լավագույն մասնագետներից մեկին նման պահանջ ներկայացնելը նույնիսկ չի տեղավորվում պետական կառավարման համակարգի տրամաբանության մեջ։ Եթե հաշվի առնենք, որ այս իշխանության մեջ մեծաթիվ նախկիններ կան, իսկ Արա Չալաբյանը, ի տարբերություն իր եղբոր, քաղաքական գործունեությամբ, երբեք աչքի չի ընկել և չի էլ ներկայացրել իր քաղաքական դիրքորոշումները։ Թերևս միայն աջակցել է իր՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող եղբորը։

Արման Մինասյան