Ո՞վ է իշխանությունների ցուցակում հաջորդը
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, հրապարակել է Հայաստանի այսօրվա քաղբանտարկյալների ցուցակը.
Գոռ Մաթևոսյան - 2+ ամիս
Ավետիք Չալաբյան - 2+ ամիս
Արմեն Գրիգորյան - 2 ամիս, մահացել է կալանքի տակ
Մամիկոն Ասլանյան, Վանաձորի նախկին քաղաքապետ - 7 ամիս
Գերասիմ Վարդանյան - 2+ ամիս
Տարոն Մանուկյան - 2+ ամիս
Գոռ Սարգսյան - 2+ ամիս
Արսեն Մարտոյան - 2+ ամիս
Գևորգ Մուրադյան - 2+ ամիս
Արամ Հարությունյան, Վարդենիսի քաղաքապետ- 7 ամիս
Հարություն Մանուչարյան, Բերդի քաղաքապետ- 8 ամիս
Արամ Տեր-Հարությունյան - 2 ամիս
Միկա Բադալյան - 2 ամիս
Ազատ Մուրադյան - 2+ ամիս
Նարեկ Մանթաշյան - 7 ամիս
Արա Մկրտչյան - 7 ամիս
Այսօր Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանին: Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Գրիգորյանի մտերիմները պնդում են, որ պրոդյուսերն առողջական խնդիրներ չի ունեցել, որոնք կարող էին մահվան պատճառ դառնալ:
Որոշ ՀԿ-ներ և հասարակական-քաղաքական ուժեր էլ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ Գրիգորյանի մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Որ պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով. ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:
Մնում է հասկանալ՝ վերոնշյալներից ո՞վ է իշխանությունների ցուցակում հաջորդը: Հաշվի առնելով նրանց մոլեռանդությունը՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին հնարավորինս երկար անազատության մեջ պահելու հարցում, վստահորեն կարող ենք փաստել, որ Չալաբյանի կյանքը լուրջ վտանգի տակ է:
Հիշեցնենք, որ օրերս քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը լրատվականներից մեկին բացառիկ հարցազրույց էր տվել, որտեղ նշում էր, որ իշխանությունն իրեն պատանդ է պահում, որ գործող իշխանություններն առանձնահատուկ դաժանությամբ և ցինիզմով փորձում են իրականացնել իր հետապնդումը։ Դրանով հանդերձ՝ Չալաբյանը համոզված է, որ դա իրենց սպասած արդյունքին չի բերելու, և իր հանդեպ գործած ամեն ապօրինի քայլ միայն ավելացնելու է հետագայում դրա մեղավորների պատասխանատվության աստիճանը:
Աննա Ներսիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»