Ավետիք Չալաբյանն իրական վտանգ է փաշինյանական վարչախմբի համար
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը տևական ժամանակ անազատության մեջ է։ Չալաբյանի շուրջ ստեղծված իրավիճակը ինչպես նաև իշխող ուժի՝ նրա նկատմամբ վերաբերմունքը, վկայում է մեկ բանի մասին. փաշինյանական վարչախումբը տանել չի կարողանում անկախ, իրապես իրենից կախվածություն չունեցող, ինչպես նաև «նախկինները քըխ» են թեզի տակ չանցնող մարդկանց։
Չալաբյանը, ընդհանրապես, և մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ, բացարձակապես չեն տեղավորվում իշխանության հակաքարոզչական թեզերի տիրույթում։
Եթե ընդդիմության մի հատվածին կարողանում են հակադրել նախկինների-ներկաների թեզերով, կարողանում են իրենց արած ամեն մի վատ արարքին հիշեցնել նախկինում թույլ տված որևէ բացթողում, իրենց կորցրած հազարավոր հեկտարներին հակադրում են նախկինում կորցրած մի քանի հարյուր հեկտարը, ապա Ավետիք Չալաբյանի դեպքում այս ամենը բացարձակապես չի անցնում։
Չալաբյանը եզակի երևույթ է հայ ընդդիմադիր դաշտում, որը կալանքից հետո ոչ թե պարփակվեց իր մեջ կամ էլ բավարարվեց, երբեմն-երբեմն իր մասին անձամբ կամ փաստաբաններով հիշեցնելով, այլ արդեն տևական ժամանակ խորքային, մտածող և դեղատոմսեր առաջադրող հոդվածներով է հանդես գալիս, ներկայացնում իր մոտեցումները, դիրքորոշումները, երկրում կատարվող իրադարձությունների, Հայաստանը վերագտնելու, վերանորոգելու և վերակենդանացնելու իր տեսլականը։
Ըստ էության, նա չի տեղավորվում շարքային ընդդիմադրի՝ փաշինյանական կարծրատիպի մեջ և հենց այսքանով վտանգավոր է գործող իշխանությունների համար։ Եվ բոլորովին տարօրինակ չէ, որ Ավետիք Չալաբյանի համար դատավոր են ընտրել Մնացական Մարտիրոսյանին։ Մարդ, ով բոլոր նախկինների և ներկաների օրոք չի խորշել իրականացնելու ամենավատ քննությունները։
Մեր տեղեկություններով փաշինյանական իշխանությունը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի շարունակի Չալաբյանին պահել անազատության մեջ՝ հստակ գիտակցելով, որ ազատության մեջ Չալաբյանը այլևս լրջագույն վտանգ է ներկայացնելու գործող իշխանությունների համար։
Գոռ Ներսիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»