Առյուծները հոշոտել են 18-ամյա տղային` վերջինիս քրոջ աչքի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ամրելի քաղաքում զույգ առյուծները պատառոտել են աշխատանքից տուն վերադարձող երիտասարդին, հայտնում է Indian Express-ը։ 18-ամյա Բհայդեշ Պայան քրոջ և այլ հարազատների հետ զբոսնելիս է եղել, երբ հանկարծ առվի ափին գտնվող թփերի միջից երկու առյուծ են հայտնվել։ Առյուծներից մեկը թիկունքից հարձակվել է տղամարդու վրա և քարշ տվել նրան մանգոյի այգի։ Հետո մյուս առյուծն է հարձակվել երիտասարդի վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Բհայդեշի հարազատների աչքի առաջ, ովքեր հուսահատորեն օգնություն էին կանչում։ «Մեր աշխատակիցներն արագորեն ժամանել են դեպքի վայր, բայց այդ ժամանակ տղամարդն արդեն մահացել էր»,- ասել է անտառապահի տեղակալը։ «Մենք գտել ենք միայն զոհի մարմնի մասերը։ Ենթադրաբար առյուծները նրան կերել են»,- հավելել է նա։ Մնացորդները տեղափոխվել են հիվանդանոց՝ դիահերձման համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...