Հրատապ հաղորդագրություն. Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստի շարունակությունը տեղի կունենա այսօր 16։30
Երեկ՝ հուլիսի 26-ին, տեղի ունեցավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։ Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց առանց պաշտպանների, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել և այն հետաձգվեց:
Տեղեկացնում ենք, որ այսօր` ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Կենտրոն (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծ 23/1) դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նիստը լինելու է դռնբաց։
Նիստի ավարտից հետո Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես կգա բրիֆինգով, որտեղ կներկայացնեն կարևոր տեղեկատվություն: Խնդրում ենք ձեր ուշադրությունն ու հրավիրում ենք լուսաբանման: Հասցե` Տիգրան Մեծ 23/1։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»