Չալաբյանի գործը ցայտուն օրինակ է քաղաքական բռնաճնշումների
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է։ Երեկ ուշ երեկոյան նա ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Ժամը 21։00-ին ավարտվել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը չկար, և օրենքի ուժով Չալաբյանը ազատ է արձակվել։
«Միասին գտնվում ենք մի պայքարի մեջ մեր հայրենիքի, իդեալների, իղձերի համար, շնորհակալություն ընտանիքիս, փաստաբանական թիմին, լրատվական համայնքին։ Այս ամենը փոքր դրվագ է մեծ պայքարի համայնապատկերի մեջ։ Սա մի փոքր զոհողություն էր իմ հայրենիքի զոհասեղանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանը։
2 ամսից ավելի գտնվելով անազատության մեջ՝ Չալաբյանը դուրս գալուց հետո հիշել է թե՛ պատերազմում իրենց կյանքը զոհած հայորդիներին, թե՛ այն մարդկանց, ովքեր զրկանքներ են կրել և շարունակում են կրել այս իշխանությունների օրոք իրենց քաղաքական հայացքների համար։
Փաստացի, գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չհաջողվեց կոտրել Ավետիք Չալաբյանին, չհաջողվեց ստիպել նրան գործարքի գնալ գործող իշխանությունների հետ, ընկրկել և խեղճանալ։ Ընդհակառակը, վստահաբար կարելի է պնդել, որ նա քրեակատարողական հիմնարկից դուրս է եկել ավելի փորձառու։ Այս դատավարությունը դեռ շարունակվելու է՝ հանրությանը պահելով լարվածության մեջ, դատավորի և իշխանությունների պահվածքը վկայում է, թե նրանք առանձնապես մտադիր չեն տեղի տալ հանրային ճնշմանը։
Սպառվել էին Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական բոլոր հիմքերը։ Չալաբյանի գործը ցայտուն օրինակ է, թե ինչպես է գործող վարչախումբն իր որակյալ ընդդիմախոսներին զնդանի տակ պահում՝ խուսափելու քաղաքական լուրջ զարգացումներից, փաստարկված քննադատությունից։
Վահե Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»