Պայքարը շարունակվում է. Ավետիք Չալաբյանի գրառումը
Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
Թերևս շատերդ գիտեք, որ վերջին երկու և կես ամիսների ընթացքում, ես ապօրինի կերպով ազատազրկված էի գործող իշխանության և նրա կամակատարների կողմից, և հարկադրված էի դադարեցնել ձեր բոլորի հետ իմ ամենօրյա հաղորդակցությունը։ Փակ ռեժիմով կալանավայրի պայմաններում, արտաքին աշխարհի հետ միակ կապը հնարավոր էր իրականացնել փաստաբանների միջոցով, և ես փորձել եմ ըստ հնարավորի, օգտվելով նրանց անգնահատելի աջակցությունից, ձեր դատին հասցնել իմ մտորումները մեր երկրի և նրա հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին, և դրանով շարունակել ձեր հետ կապը։
Երեկ կալանավորման նախկին ժամկետը ավարտվեց, դատարանը պարզապես չհասցրեց այն երկարաձգելու մասին նոր որոշում ընդունել, և ես Աստծո կամոք և զորությամբ, հայտնվեցի ազատության մեջ։ Սա բոլորովին էլ պայքարի վերջը չի, գործող իշխանությունները փորձելու են շարունակել իմ և ընտանիքիս անդամների դեմ սկսած իրենց արշավը, սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ ինչ էլ նրանք փորձեն ձեռնարկել, Աստծո զորությամբ և մեզ շրջապատող բազմաթիվ ազնիվ և նվիրյալ մարդկանց հետևողական դիմադրության միջոցով այն ձախողվելու է, և արդարությունը ի վերջո հաղթանակ կտանի։
Ես այսօր, լինելով ազատության մեջ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս դժվար պահին կանգնեցին իմ և ընտանիքիս կողքին՝ բազմաթիվ հանրային գործիչներին և կազմակերպություններին, որոնք իրենց ձայն բարձրացրին ի պաշտպանություն մեզ, Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին, որոնք հանդես եկան իմ սկզբունքային պաշտպանությամբ, լրագրողական համայնքին, որն իր անդուլ աշխատանքով մեծ հանրային հնչեղություն ապահովեց այս գործին, մեր բազմաթիվ համախոհներին և գործընկերներին, որոնք իրենց իրական աջակցությամբ, ուժ և կորով տվեցին մեզ՝ դիմագրավելու դժվարություններին և պայքարելու արդարության վերականգման համար։
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ պաշտպանական և հանրային հաղորդակցության թիմերին, որոնք ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք կատարեցին այս ընթացքում, և դրանով իրական խոչընդոտներ ստեղծեցին ռեժիմի ռեպրեսիվ մեքենայի համար՝ շարունակելու իմ ազատազրկումը, և իմ խոնարհումն եմ բերում ընտանիքիս բոլոր անդամներին, որոնք իրենց վրա տարան ամենամեծ հարվածի ծանրությունը։
Պայքարը շարունակվում է, և այն պայքար է ազատ, ինքնիշխան և հզոր հայրենիք, արդար հասարակարգ, անվտանգ և բարեկեցիկ ապագա ունենալու համար։ Եթե այդ պայքարի արդյունքում ես նորից հարկադրված լինեմ ընդհատել ձեր հետ հաղորդակցությունը, խնդրում եմ ներողամիտ եղեք, այլապես, ես էլ բոլորիդ հետ հույսով և հավատով եմ նայում դեպի մեր ապագան, և խոստանում եմ անել հնարավոր ամենը, որպեսզի մեր հավաքական իղձերը իրականություն դառնան։ Աստված պահապան բոլորիս!»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»