Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԳավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000

Այս օրերին Ռուսաստանը Անկարայի ու Բաքվի հետ հերթական ցեղասպանական ակտն են իրագործում հայերի հանդեպ։ Հարձակման ու պատերազմի սպառնալիքի տակ տեղահանում են հայկական երեք բնակավայր։ Դա հակասում է թղթի վրա գրված բոլոր եռակողմ հայտարարություններին ու «խաղաղության դարաշրջանին», ըստ որոնց՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն, փախստականները պետք է վերադառնան, եւ այլն։

Երեւանի եւ Ստեփանակերտի վարչակազմերի կոլաբորանտ վարչակազմերը մասնակից են այդ գործընթացին, ինչը չափազանց կարեւոր է Մոսկվայի ու թուրքերի համար՝ միջազգային հնարավոր մեղադրանքներին պատասխանելու, որ հայերն իրենք են լքում բնակավայրերը, իրենց ղեկավարների հորդորով։ Հայ բնակչությունը զրկված է միջազգային կառույցներին ուղիղ ահազանգի հնարավորությունից՝ նույն սպառնալիքների պատճառով։

Սոչիում Պուտին-Էրդողան պակտից հետո ռուսական կոնտինգենտը Արցախում սկսել է հայերի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու գործընթաց, ինչը նշանակում է «խաղաղապահության» առաքելության ավարտ։ Որքան էլ ռուսները փորձեն թաքնվել «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման» մանթրայի եւ հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ու զլմ-ների քարոզչական աղբի հետեւում, մի բան հստակ է՝ իրենք են հայտարարել պատասխանատվության գոտի, այդքանով իսկ ուղիղ պատասխանատու են կատարվողի համար։ Եռակողմ հայտարարությունները պաշտոնապես չեն չեղարկվել, բայց դրա պատասխանատվությունն արդեն դրվում է հայերի վրա՝ Պուտինի հայտնի սպառնալիքը (դա ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար) իրագործելու եւ ՌԴ պահվածքն արդարացնելու նպատակով։
Պուտին-Էրդողան պակտի էությունը հայերին բացատրելու գործն իր վրա է վերցրել թուրքական կողմը, որը Սոչիից հետո մի շարք հայտարարություններ է արել։ Առանձնացնենք Չավուշօղլուի հայտարարությունը՝ «Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների և կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին»։

1921-1923 թթ․ իրադարձությունների կրկնությունն ակնհայտ է, երբ հայտնի պայմանագրերից հետո Ռուսաստանն արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքում արտոնեց թուրքական բանակի կողմից թուրքահայերի մնացորդների ջարդը՝ որպես երաշխիք, որ նրանց վերադարձի թեման փակված է։ Դա սարսափեցրել էր անգամ հայ բոլշեւիկներին, որոնք նույնպես գործում էին հանուն «տարածաշրջանային խաղաղության ու համաշխարհային պրոլետարիատի միասնության»։ Ներկայիս բոլշեւիկները՝ իշխող խմբակն ու ռուսանպաստ խորհրդարանական դաշինքները երեւում է այն ժամանակվա բոլշեւիկների տվայտանքները նույնիսկ չեն ունենալու։

Իշխանությունն իր խոսափող լրատվամիջոցով տարածում է «եթե ընտրություն լինի՝ Հայաստանը փրկելու համար պետք է հանձնենք Արցախը»։ «Մեղրիի միջանցքը շրջանցելու» մասին Բաքվի հայտարարությունը համահունչ է ՀՀ իշխանության այս թեզին, ինչին կանդրադառնանք առաջիկայում։

Դիմադրությունը հնարավոր է, թշնամական պլանները պետք է խորտակվեն։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախում ՊԲ հերոսական դիմադրության օրինակները պետք է լինեն հայ ժողովրդի ուղեցույցը, ոչ թե կոլաբորանտ վարչակարգերի ու բալագանային ընդդիմության դատարկաբանությունը։

Lragir.am