Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Դուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Գործ ունենք վրեժի հետ». քննարկում «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանության խումբը հանրային քննարկում էր կազմակերպել՝ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով:

Քննարկման մեկնարկին նշվեց, որ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2018-22 թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել: Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր դատարանի դահլիճում: ՀՀ-ում աննախադեպ է դարձել կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց ու վախի մթնոլորտ տարածելու մեխանիզմի կիրառումը:

Ավ. Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց՝ վերջին երեք ամսվա ընթացքում, ներգրավված լինելով Չալաբյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդման պրոցեսին որպես պաշտպան, վերջնականապես համոզվել է մեկ բանում՝ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, ստեղծելու կամ իրագործելու Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այն երաշխիքները, որոնց պարագայում մարդը հայտնելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ կունենա մինիմալ հնարավորություններ պաշտպանվելու, չեն գործում:

«Չեն գործում այն պարագայում, երբ քաղաքական իշխանությունները նպատակադրվել են անձին բանտարկել: Նկատի ունենք առաջին հերթին կալանավորումը, որը ՀՀ-ում վերջին իրադարձությունների լույսի ներքո ոչ միայն Ավ. Չալաբյանի, այլ բազմաթիվ այլ քաղաքական-հասարակական գործիչների և պարզապես քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցող քաղաքացիների պարագայում կիրառվում է որպես պատիժ: Ուզում եմ հիշեցնել, որ կարծես թե մեկ ու կես տարի առաջ Ն. Փաշինյանն իր մոտ հրավիրեց տարբեր դատավորների՝ քննարկելու, թե ինչու այս կամ այն գործով կալանավորումը որպես խափանման միջոց չեն կիրառել դատավորները: Հետո Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ, ստեղծվեցին «կալանքի դատարաններ», որոնք անխափան աշխատում են: Քաղաքական բոլոր զգայուն գործերով, չգիտես, թե ինչու, դատավորը կամ Մնացական Մարտիրոսյանն է, կամ Ֆարխոյանը: Նրանք, որպես անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենայի առանձին դետալներ, ի հեճուկս բոլոր իրավական հիմնավորումների, իրականացնում են իրենց պատվերը, որի ցայտուն օրինակը Ավ. Չալաբյանի երկրորդ կալանավորումն է»,-ասում է Վ. Հարությունյանը:

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ միջազգային կառույցների լռությանը: Նշում է՝ դիմում է միջազգային կառույցներին, ասում են, որ ստացել են իր դիտարկումները, բայց որևէ արձագանք չկա: «Միջազգային կառույցներն, ըստ էության, վերածվել են քաղաքական գործիքի, իրենց գործառույթը մարդու իրավունքների հետ այլևս որևէ առնչություն չունի: Նշեցինք, որ վերջին տարիներին՝ 2018 թ.-ից սկսած 68 դատապարտյալ և կալանավոր է մահացել: Տիկին Ժաննա Ալեքսանյանը երեկ գրել էր, որ այս տարի ոչ մարտական պայմաններում 40 զինվոր է մահացել: Եթե նախկինում նման բան լիներ, նախ կկասեցնեին մեր պատվիրակության լիազորությունները, ավելին՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվեր: Չի արվում, քանի որ միջազգային կառույցները սպասարկում են իրենց աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, բոլորին պետք է գլխատված, անուղեղ իշխանություն, որը կատարելու է իրենց բոլոր հրահանգները»,-ընդգծեց Զոհրաբյանը:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ նախքան միջազգային կառույցների հետ աշխատելը, պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել: «Երբ ՍԴ-ի հետ իշխանությանը հաջողվեց վարվել այնպես, ինչպես վարվեց, մի քանի դատավորների՝ Դ. Գրիգորյանի, Ալ. Ազարյանի, Բ. Բախշիյանի նկատմամբ վարմունքը, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ առաջացավ անպաշտպանվածության զգացում: Մարդն իր էությամբ այդպիսին է, նրա մոտ սկսում է գործել ինքնապաշտպանական բնազդը, երբ շատ դատավորներ տեսան, թե ինչպես վարվեցին իրենց գործընկերների հետ, նրանց մոտ սկսեց զգուշավորություն գործել: Իհարկե, չպետք է այդպես լինի: Տարիներ շարունակ դատավորները ներկայացվել են որպես քավության նոխազ: Հասարակության հետ պետք է աշխատանք տանենք, որ ինքը շահագրգռված լինի պաշտպանել իր դատավորներին»,-նշում է Գյուլումյանը:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ քննարկման ընթացքում խոսվում է սահմանադրական իրավունքների պաշտպանության մասին, որոնց պաշտպանողը պետք է լինի ՍԴ-ն: «Բոլորս «հպարտությամբ» կարող ենք խոսել այն մասին, որ հայ ժողովրդի այն երջանիկ սերնդի ներկայացուցիչներն ենք, որի հետ միասին ապրում է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով Երևանի Մ. Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսում սովորելիս ուսմանը զուգահեռ հեղինակել է Սահմանադրության մի նախագիծ, որն ընդունվել է չորս ժամվա ընթացքում: Երևի համաշխարհային իրավունքի պատմության մեջ սահմանադրական փոփոխություն չորս ժամում տեղի է ունեցել միայն Հայաստանում»,-ասում է Ղազարյանը: Ինչպես պայքարել այս իրականության դեմ: «Միայն մեկ ձև գոյություն ունի: Այս կազմակերպված հանցախումբը, որը զավթել է ՀՀ օրինական իշխանությունը, ընդ որում՝ խաբեությամբ, պետք է վռնդվի ոչ թե իշխանությունից, այլ ՀՀ-ից»,-ընդգծում է նա: Իսկ դահլիճից հնչում են արձագանքներ վերջին մտքին՝ պետք է դատվի: «Կարծում եմ՝ Մնացական Մարտիրոսյանը մեր հասարակությանը կարող է ևս մեկ անգամ պիտանի լինել՝ կրկնելու համար այն դատական որոշումը, որը նա կայացրել է ժամանակին»,-եզրափակեց Ղազարյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ ուսումնասիրելով վերջին շրջանի քրգործերը կարող ենք փաստել, որ գործ ունենք վրեժի ու վենդետայի հետ: «Ստեղծվեցին հատուկ դատարաններ, անունը դրել եմ քաղաքական հետապնդումների մասնագիտացված դատարաններ, որևէ մեկը ձայն չհանեց: Խոսվեց միջազգային կառույցների հետ աշխատանքի մասին, դեմ չեմ, բայց դա անհույս է: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և ուժեղ իրավապաշտպանական շարժում սկսենք: Հայաստանում չկա կոլեգիալ մտածողություն, չկան արհմիություններ, անհատական մոտեցում է՝ ամեն մեկն իր գլուխը պահելու: Սա ցավով ենք նշում, պետք են փոփոխություններ»,-նշում է Իշխանյանը:

Քննարկումն ավարտվեց հետևյալ արձանագրմամբ՝ այս իշխանությունների կողմից առանց դատավճիռների քրեական գործեր են հարուցվում, հետո սառեցվում են՝ դնելով իշխանությունների պահանջների բավարարման հարցը, և քրգործերը հարուցվում են ու կալանքը կիրառվում է գերազանցապես մարդու առողջությանը վնաս պատճառելու գնով՝ նրան հետ պահելու համար քաղաքական գործունեությունից:

Լուսինե Առաքելյան