Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Դուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում». խոշտանգման ու կյանքից զրկման ռեկորդային չորս տարին

Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ աշխատող նախկին ու ներկա պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավիճակով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ոլորտներից: Քննարկմանը զեկուցով հանդես եկավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազադատ Հարությունյանը, իրավիճակի հասարակական-քաղաքական զարգացումները ներկայացրեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, իրավունքի գերակայության և սկզբունքների մասին խոսեց Ավետիք Իշխանյանը, խոսեցին հեղինակավոր ու պատվարժան մասնակիցներ: Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, քննարկմանը ընթերցեց Ավետիքի ուղերձը Արմավիր ՔԿ-ից, որում, մասնավորապես ասվում է. 

«Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները` դատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից»,-հնչեցրեց քաղբանտարկյալ Չալաբյանի խոսքերը նրա կինը: 

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով «ԵԽ-ում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք կալանքը, որպես խափանման միջոց, շատ եք կիրառում և դա խոշտանգում է: Այսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը: Աղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել և ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցել, երբ նա գլխավոր դատախազ էր, բայց երբ երեկ ինձ ասացին, որ մարդը 27 շաքարով, մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել է, կոմատոզ վիճակ է: Սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում: Նույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ և երբ մարդը, հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, պաշտպանվելու նվազագույն հնարավորություն չունի անգամ, եթե քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքի պակասը տեղի ունեցող մասսայական ապօրինություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, աշխատանքի բացակայության պատճառով է: Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նշելով, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ: 

«Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվել, նման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպել, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավ: Մի հարց, որը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, փոփոխությունների հեղինակների մոտ, թե արդյոք դուք գտնում եք, որ մենք այնքան ժողովրդավարական ենք դարձել, որ կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել: Եւ փորձը ցույց տվեց, որ ոչ, մենք դրան չենք հասել, և դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ «Օրագիր» լրատվականի տեղեկատվության հարցմանն ի պատասխան հրապարակված տեղեկատվության, միայն  2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ, 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ, 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ, 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են` անկախ Հայաստանի պատմության մեջ: