Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից մահացել է գրող, լրագրող, խմբագիր Հրաչուհի Փալանդուզյանը: 

Ծնվել է 1951թ.՝ Վարդենիսի շրջան մանկավարժական աշխատանքի գործուղված արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում:
1969թ. ավարտել է Տավուշի մարզի (նախկին Շամշադինի շրջան)Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Մասնագիտական աշխատանքն սկսել է շրջանային «Այգաբաց» թերթում (1976-77թթ.), ուր հեղինակել է ակնարկների և հրապարակախոսական հոդվածների բազմաթիվ շարքեր:
1977թ. ընդունվել է Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրություն՝ վարելով Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ: 1992-94թ թ. ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները՝ ուղիղ եթերում վարելով «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր:
1994թ. ռադիոյից հեռացել է և աշխատանքի անցել մամուլում («Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ): Այդ շրջանից հիշարժան են «Պաշտոնական պատասխան», «Օրվա խոհ», «Բարքեր», «Ազատ շնչառություն», «Ծանրության կենտրոն», «Կիսակայարան» հոդվածաշարերը և նշանավոր մտավորականների հետ բազմաթիվ հարցազրույցները:

1998թ. հրավիրվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՝ որպես այդ կենտրոնի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիր: Մինչև 2005թ. աշխատակցելով կառույցին՝ գրել է տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ, խմբագրել հայագիտական, քաղաքական, տնտեսագիտական, սոցիալական բնույթի մի շարք մենագրություններ, տարեգրքեր և «Տասնամյա հանրագումար» մեծածավալ ժողովածուն:
2004-2005թթ. գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը 2006թ. լույս է տեսել պետական աջակցությամբ և ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակի:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ իբրև նախարարի խորհրդական: Այդ ընթացքում խմբագրել և համահեղինակել է «Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցը»: 2006թ. խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը», 2007-ին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013-ին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014-ին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի):

2007-2013թթ. աշխատել է «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում՝ որպես հայերեն թողարկման խմբագիր: Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
2013-ին տպագրության է պատրաստել հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն, որն «Անքեն սիրտ» վերնագրով տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում:

2013թ. Լեզվի պետական տեսչության և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է նրա «Գործածական բառացանկը»՝ 4000 օտարամուտ բառերի հայերեն համարժեքների, հատուկ անունների և մոտ 100 հապավման ներառմամբ: Գիրքը լույս է տեսել Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:
2014թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է Հ. Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը՝ կազմված լեզվաոճական շուրջ 300 շտկումից:
2009-2014թթ. Հ.Փալանդուզյանի լրագրողական հետաքրքրություններն արտացոլվեցին «Լրագրության աստիճանները» գրքում, որը դեռևս անտիպ է: Տպագրության են սպասում նաև 2009-2016թթ. գրված «Ներգաղթ», «Պատգամավորի դուստրը», «Կեռան թագուհու ավետարանը», «Կին արարած», «Գիշերային հյուրը» և «Հարսնատես» վեպերը, ինչպես նաև 70-ից ավելի պատմվածքներն ու «Լրագրողի գանձատուփից» նովելաշարը՝ նվիրված հայ երևելի մտավորականների հետ հեղինակի հանդիպումներին: Դրանք պարբերաբար զետեղվում են Դիմագրքում և «Մագաղաթ.ամ» պատմաշակութային կայքում:

Ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի Հայոց ցեղասպանության թեման, ինչը բյուրեղացել է բազմաթիվ եղեռնապուրծ հայերի հետ հարցազրույցների, ինչպես նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում վերծանած հարյուրավոր ձայնագրությունների շնորհիվ:
Հայոց մեծագույն ողբերգությանն ու պահանջատիրությանն են նվիրված «Հարսնատես» վեպը, «Նոյեմ հարսի դաշույնը», «Անդրանիկ զորավարի դիմանկարը», «Վայրի սեր», «Հին ձայնագրություն» և այլ պատմվածքներ:

Հեղինակի նախասիրություններից մեկն էլ ասույթներ գրելն է, դրանց թիվն անցնում է 4000-ից: