Հայաստանի իշխանությունները խրախուսում են ամենաստորին բնազդները
Հայաստանի իշխանությունները խրախուսում են ամենաստորին բնազդները։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քրեական հետապնդումն իրականացվում է մեկ ցուցմունքի հիման վրա։ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, հիշեցնենք ձայնագրել էր Ավետիք Չալաբյանի հետ իր խոսակցությունը։
Այդ ձայնագրության մեջ Ալիյանն առաջարկում էր 2000 ուսանողների բերել ընդդիմության հանրահավաքներին՝ դրա դիմաց Չալաբյանից 2 միլիոն խնդրելով։ Թերևս ինչ-որ բան կասկածելով՝ Չալաբյանը հրաժարվել էր շարունակել այդ խոսակցությունը և արագ հեռացել էր, սակայն այդ ձայնագրությունն իշխանական կայքերը տարածեցին, և դրա հիման վրա էլ Ավետիք Չալաբյանի դեմ իսկական հետապնդում սկսվեց։
Ակնհայտ էր, որ փաշինյանական վարչախումբը պարգևատրելու էր Թոռնիկ Ալիյանին և տարատեսակ Թոռնիկ Ալիյանների նման քստմնելի արարքի համար։ Եվ Ագրարային համալսարանի ռեկտորը Թոռնիկ Ալիյանին նոր աշխատանքի է նշանակել՝ համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն:
«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:
Ըստ էության, Թոռնիկ Ալիյանը ընդամենը մեկ կեղծ ձայնագրություն անելու համար բավական յուղոտ և եկամտաբեր աշխատանք է ստացել, այն էլ օրենքի խախտմամբ։ Հանդիսանալով ուսանողական խորհրդի նախագահ՝ վարչական աշխատանք է ստացել Ագրարային համալսարանում։
Փաշինյանական վարչախումբը խրախուսում է նման վարքը, «գործտվողներին» առաջ է քաշում, մղում նորանոր զազրելի արարքների՝ այն է հասարակության մեջ հեղինակություն վայելող հաջողակ մարդկանց դեմ կեղծ ցուցմունքներ տալ, և բնավ էլ ուռճացված չեն այն պնդումները, թե փաշինյանական վարչախումբը հասել է 1937 թվականի իրավիճակին։ Եթե այն ժամանակ մարդկանց դեմ մատնագրեր էին գրում, որպեսզի կուսակցությունն իրենց քաղցր աչքով նայի, ապա այսօր էլ կեղծ մատնագրեր և ձայնագրություններ են անում, որպեսզի արժանանան Նիկոլ Փաշինյանի կամ նրա մանկլավիկների բարեհաճությանը։ Թոռնիկ Ալիյանի օրինակը դրա վառ ապացույցն է։
Գևորգ Հովակիմյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»