Մենք հասկացանք, որ մրգօղին կարող է դառնալ հայաստանյան բռենդ. Կարեն Քոչարյանը՝ «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին
«Septemberfest» մրգօղու փառատոն՝ Նոյեմբերյանում, եկե՛ք օղի խմելու: 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում քաղտեխնելոգ Կարեն Քոչարյանը պատմեց «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին, որը պետք է տեղի ունենա այս տարվա սեպտմեբերի 17-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում։
Կարեն Քոչարյանը՝ որպես փառատոնի կազմակերպիչ, ներկայացրեց դրա անցկացման մանրամասներն ու նպատակները։ Ըստ նրա՝ հիմնական շարժառիթը մարզերի և սահմանամերձ բնակավայրերի զարգացումն է, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է միայն Երևանի վրա, մեծ հաշվով ՀՀ-ն դարձել է քաղաք-պետություն։
Քոչարյանի կարծիքով նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել, որ մարզերում զարգանան ենթակառուցվածքները, նոր աշխատատեղեր ստեղծվեն։
Իսկ ինչ վերաբերում է փառատոնին, ապա այնտեղ ներկայացված են լինելու տարատեսակ մրգօղիներ՝ տանձի, սալորի, նռան, խաղողի, թթի, ինչպես նաև գյուղացիները մատուցելու են իրենց պատրաստած ուտեստները։
Բանախոսը նաև ավելացրեց, որ լինելու են նաև տաղավարներ և երաժշտություն, ելույթ են ունենալու «Լավ էլի» ռոք խումբը, Արսեն Սաֆարյանը և այլն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան