ԱՄՆ դեսպանատունը շարժվե՞ց տեղից. Չալաբյանի կնոջն ու փաստաբաններին ընդունել են
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քաղաքական հետապնդումները տևական ժամանակ ուշադրության չէին արժանանում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, օտարերկրյա ներկայացուցչությունների կողմից։
Ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ հասարակական-քաղաքական գործչի փաստաբանները բազմիցս դիմել են իրավապաշտպան կազմակերպություններին, ներկայացրել փաշինյանական վարչախմբի թխած գործի մանրամասները, տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ապօրինի որոշումները։
Չալաբյանի գործը երկար ժամանակ անուշադրության մատնելուց հետո, ըստ ամենայնի, իրավապաշտպաններն ու ԱՄՆ դեսպանատունն արթնացել են, հիշել, որ կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազգային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը:
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս տարվա մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը ԱՄՆ պետքարտուղարության «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Թերևս, հենց այս հանգամանքն է պատճառը, որ ԱՄՆ դեսպանատնից որոշել են անդրադառնալ ապօրինի գործին։ Թե ի՞նչ ազդեցություն կունենա այդ հանգամանքը, ցույց կտա ժամանակը։
Արմեն Մեհրաբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»