Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ
Քաղաքականություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առիթով

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առիթով
1991թ սեպտմբերի 2-ը պատմական օր է՝ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը: Սա Արցախի պետականության կերտման, իրավական տեսանկյունից անթերի ու ԽՍՀՄ օրենսդրությանը լիարժեք համապատասխանող անկախացման գործընթացի սկիզբն էր:
 
Ցավոք, այսօր մի մասն է մնացել այն տարածքից, որի վրա 31 տարի առաջ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախի պետականության կերտման, որպես անկախ պետություն կայացման, աշխարհի կողմից ճանաչման համար մղած պայքարի արդյունքներն այսօր հետևողականորեն զրոյացվում են:
 
Պատասխանատվությունից խուսափելու ձեռագրին հավատարիմ մնալով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը մենակ է թողել Արցախին ու արցախցում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Արցախի գոյությունը, արցախցու՝ իր հայրենիքում անվտանգ ապրելու, իր հողի վրա սերունդներ դաստիարակելու իրավունքն այսօր վտանգված է: Բաքուն ոչ միայն ամեն օր սպառնում ու ահաբեկում է Արցախին, այլ մեկը մյուսի հետևից իր ձեռքը վերցնում կեսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներն ու պարբերաբար հումանիտար աղետի ռիսկեր ստեղծում՝ խնդիր հետապնդելով օր առաջ հայաթափել Արցախը ու հասնել իր երազանքին՝ առանց հայերի Արցախին:
 
Արցախը բեռ համարողներն ու հույս փայփայողները, թե Արցախը բախտի քմահաճույքին թողնելով, կարողանալու են անհոգ ու երջանիկ կյանք վայելեն, արդեն պիտի հասկացած լինեին, որ Բաքվի ու Անկարայի ախորժակն ու հավակնությունները չեն թուլանալու, քանի դեռ Հայաստանի ղեկին է այս զիջող ու հայրենիքի համար պայքարելու կամք չունեցող խմբակը:
Հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու հանուն մեր գալիք սերունդների մենք օր առաջ պետք է ազատվենք այս իշխանությունից ու արժանապատիվ խաղաղություն կառուցենք մեր տարածաշրջանում: Մենք պետք է մեր զավակներին դաստիարակենք, որպես իրենց հայրենիքում՝ Հայաստանում, Արցախում ապրող, միշտ գլուխը բարձր պահող քաղաքացիներ:
Արցախը մեր հայրենիքն է, Արցախը մեր արժանապատվությունն է, Արցախը մեր անցյալը, ներկան ու ապագան է, և մենք որևէ դեպքում իրավունք չունենք մենակ թողնել Արցախ:
 
Հայրենիքի ու պետության արժեքները կրող մեր բոլոր ազգակիցների, Արցախի ու Հայաստանի իրական բարեկամների տոնը շնորհավոր:
Արցախի Հանրապետություն, տոնդ շնորհավոր:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությա