Իշխանությունն առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին. Չալաբյան
«Իշխանությունը փորձում է օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին բանակից ազատելու պրակտիկան»:
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այս արձանագրումն արել ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ Չալաբյանի՝ երկրում գործող պարտվողական վարչակարգը շարունակում է մեր պետության անվտանգային համակարգի փուլային կազմաքանդման իր տարաբնույթ գործողությունները։
24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու խայտառակ օրինագիծը, նրա գնահատմամբ, հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկայի օրինականացման բազմաթիվ դրվագներից մեկն է։
Նախկինում, հանդիպելով հասարակության կոշտ դիմադրությանը, վարչակարգը ստիպված է եղել ընկրկել։
«Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։ Հատկանշական է, որ այս վարչակարգը իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունևոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց՝ դրանով հասարակությունը բաժանելով «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը»,- նկատում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը։
Այս արձանագրումը չափազանց կարևոր է, քանի որ Չալաբյանը, ի տարբերություն բանակի և Արցախի հետ օրգանական կապ չունեցող վարչախմբի, բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել պաշտպանական ոլորտում, այժմ էլ շարունակում է հնարավորինս աջակցել, և ո՞վ, եթե ոչ նա, լավ է պատկերացնում մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները։
Արման Ներսիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»