Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Դուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Նիկոլի արկածները Վլադիվոստոկում․ Արտակ Զաքարյան

Մեր ազգակործան “իշխանությունները” միջազգային հարաբերություններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաև հետևողականորեն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկա դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիվոստոկում էր:
 
Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ “За державу обидно”.
Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն և ինքն իրեն հռետորական հարց է տալիս “…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել”: Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը:
 
Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա: Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. “բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո”ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում”: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար:
 
Նիկոլի ելույթում ցայտուն կերպով ընդգծված էր վախի գերադրական աստիճանը: Հատկապես, երբ աղերսական հայացքն ուղղած դեպ ՌԴ նախագահը՝ խոսում էր անվտանգությունից և Հարավային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ մի՞թե նախորդ նախագահները, երբևէ իրենց թույլ են տվել նման իրավիճակում հայտնվել:
 
Կապիտուլյանտն իր ելույթում, “մեղայական” հայացքով նայելով դեպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եվրասիական Տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց Նիկոլը մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը:
 
Նա խրոխտ տոնով և ուդմուրտական ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի “Հյուսիս-Հարավ” ճանապարհով: Այստեղ ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար: Նա խոսում էր նաև ռեգիոնալ ճանապարհների “Հայկական-Խաչմերուկ”-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը կկապվեն միմյանց հետ Հայաստանով: Սակայն հենց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երևի թե վախենալով իր թուրքական տերերից:
 
Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էության, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատվածը պաշտպանվել է ՌԴ նախագահի շնորհիվ, և եթե իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր հանձնելու թուրքերին:
Նիկոլը մի քանի թույլիկ, զգուշավոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը հատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, կապիտուլյանտը լռեց, ու երևի էլի վախից չասաց, որ այդ իրավունքից օգտվելու առաջնային իրավունք ունի նաև Արցախի ժողովուրդը:
 
Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:
 
Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիվ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթությունից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:
Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը: