Նախկիններին իբր մերժող ՔՊ֊ն առաջադրել է երեք տասնամյակ պաշտոնավարող գյուղապետի թեկնածությունը. Մարիետա Ջամհարյան
Մարիետա Ջամհարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցում է նաև այն համայնքը, որտեղ ես եմ բնակվում՝ Ակունք խոշորացված համայնքը։ 2017 թվականից խոշորացված համայնքի կազմում ընդգրկվել են Ակունք, Զառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր Գյուղ և Սևաբերդ գյուղերը։
Հիմա ինչի՞ եմ գրում այս մասին, որովհետև արդեն մի քանի օր է ինչ մեկնարկել է քարոզարշավը ու այն, ինչ տեսնում եմ՝ միայն տխուր էմոցիաներ է առաջացնում։ Ի սկզբանե ասեմ, որ դեռևս 2018 թվականից եղել եմ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների կողմնակից, հավատացել եմ, որ տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրում իրոք ինչ որ դրական փոփոխություն կլինի, հավատացել եմ տրված խոստումներին։ Սակայն ինչի՞ ենք ականատես լինում այսօր։ Մեր խոշորացված Ակունք համայնքում իշխող ՔՊ–ն թեկնածու է առաջադրում մի մարդու, ով վերջին 30 տարիներին տարբեր կուսակցությունների դրոշի ներքո հավերժ համայնքի ղեկավար է առաջադրվել ու միշտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ ու չարաշահմամբ ընտրվել է։ Հիմա էլ նույն վիճակն է։ Ինչ քարոզարշավը մեկնարկել է էլ ասֆալտապատում, էլ ջրագծերի անցկացման խոստումներ, էլ չեմ ասում, որ թեպետ առաջադրված թեկնածու Հունան Ռուբենյանը քարոզարշավի ընթացքում իբր արձակուրդում է գտնվում, բայց ամբողջ օրը գյուղապետարանում է անցկացնում, որի իրավունքը չունի։
Էդ ո՞նց է լինում, որ համայնքի ղեկավար աշխատելու մի քանի տարվա ընթացքում գյուղացիների խնդիրների ու համայնքի առաջ ծառացած պրոբլեմների մասին ոչ մի անգամ չեն հիշում ու միայն նախընտրական քարոզարշավի ընթացքում են սկսում գործ անել ու էն էլ բացառաես վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Դե իհարկե շատ հեշտ է պետության ռեսուրսներով լավամարդ լինել ու նորից մարդկանց աչքերին թոզ փչել նորից ամեն գնով ընտրվելու ու նորից 5 տարի գործ չանելու ու բացառապես սեփական բարեկեցության մակարդակը լավացնելու ու սեփական բիզնեսները զարգացնելու համար։ Այսքանն էլ գրում եմ, որովհետև սիրտս ցավում է իմ գյուղի ու իմ հայրենակիցների համար, որոնք հերթական անգամ խափնվելու են տրված խոստումներով ու հերթական անգամ հիասթափվելու են, եթե իհարկե հավատան վարչական ռեսուրսների չարաշահմամբ տրվող խոստումներին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»