Եթե բոլորն ունենային կամավորի գիտակցությունը․ Ավետիք Չալաբյանի տեսլականը
«Եթե բոլորս կամ գոնե մեր մեծամասնությունը ունենար Տարոն Անդրեասյանի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ իր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը՝ Կովսականում հայ զինվորի անօրինակ խիզախության դրվագը հիշեցնելով։
Ըստ Չալաբյանի՝ Տարոնը մեկն էր այն բազմաթիվ հայորդիներից, ով կամավոր մեկնել էր պատերազմ, սակայն այն մեկն է այն քչերից, ով ոչ միայն հրաժարվել էր նահանջել, այլ միայնակ որոշել էր կանգնեցնել թշնամուն՝ իր և հայրենիքի պատիվը վեր դասելով կյանքից, զոհաբերել էր այն գիտակցաբար և անվարան՝ ահ ու սարսափ պատճառելով թշնամուն, արձանագրում է Ավետիք Չալաբյանը։
Այս խոսքերն ընդամենը արձանագրում են, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել ոչ միայն Տարոն Անդրեասյանի այլև բոլոր հերոս հայորդիների սխրանքը, որպեսզի մեր ազգը հարատևի, պետք է մեր զավակներին դաստիարակենք «տարոնաբար», անձնվեր, խիզախ և հայրենասեր։
Ավետիք Չալաբյանի խոսքով, մեր զավակներն արդեն պետք է շրջեն պատմության այս մռայլ էջը, միասին նոր հաղթանակներ կռեն, թոթափեն պարտվողի խարանը։
Ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք անընդհատ փորձում են սերմանել հայ զինվորի վախկոտ և դավաճան կերպարը, Ավետիք Չալաբյանն ուղի է նախանշում, ներկայացնում, թե ինչ պետք է անել հետագայում հաղթող սերունդ և հաղթող ժողովուրդ ունենալու համար, և դրա ամենակարևոր խնդիրը հոգեբանականն է, երիտասարդության և պատանիների դաստիարակությունը իրապես կիրթ, հզոր և ճիշտ հանրություն ունենալու համար։
Հենց սա է գործող վարչախմբի և նրա ամենաարմատական և գաղափարական ընդդիմախոսներից մեկի տարբերությունը։
Ալեն Ներսիսյան




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում
Ոչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք...
Կառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին
Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային...
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտությ...