Բելգիայում արևային մարտկոցների շնորհիվ վարձավճարների խնայելու միջոց են գտել
M24.ru-ն գրում է, որ Բելգիայում արևային մարտկոցներով տներում ապրող քաղաքացիներին զեղչեր են արվել կոմունալ վճարումների գծով։ Այս մասին գրել է Euronews-ը։ Նշվում է, որ ավելի վաղ իշխանությունները կառուցել են բնակարաններ, որոնք հագեցած են եղել արևային մարտկոցներով։ Երբ արևը շողում է, այդ տների սոցիալական վարձակալներն ամբողջությամբ ապահովվում են էլեկտրաէներգիայով և նույնիսկ ավելցուկային էներգիա են ուղարկում ազգային էլեկտրացանց, ինչի պատճառով նրանք ստանում են զեղչ իրենց հաշիվների վրա: Դա թույլ է տալիս բնակիչներին զգալիորեն խնայել կոմունալ վարձավճարները:
Նման տների կառուցումը հնարավորություն է տվել զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը։ Բելգիայի իշխանությունները մտադիր են շարունակել արևային մարտկոցների տեղադրումը, Ֆլանդրիայի մարզում նախատեսում են կառուցել մինչև 50 հազար տուն։ Համապետական մասշտաբով այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 150 մլն եվրո։
Ավելի վաղ Պետդումայի էներգետիկայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իգոր Անանսկիխը հայտարարել էր, որ ռուսները կարող են խնայել էլեկտրաէներգիայի վճարները՝ օգտագործելով տանիքներին տեղադրվող արևային մարտկոցները։ Նա հիշեցրել է, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն իրավունք ունի 15 կիլովատ հզորությամբ արևային մարտկոցներ տեղադրել և դրանք օգտագործել իր նպատակների համար։ Քաղաքացիներին թույլատրվում է նաև ավելորդ էներգիան վաճառել հանրային ցանցին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»