Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» «Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում ենԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել էՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԳրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակովՀայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. ՊապյանՀենց որ մենք բшխվենք ազգային անվտանգnւթյան uպառնալիքի, մենք պшտերազմ կսկսենք Հնդկաստանի հետ. Պակիստանի պաշտպանության նախարարՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԱՄՆ-ն ունի բազմաթիվ տարբերակներ, եթե չհաջողվի խաղաղության հասնել Իրանի հետ. Վենս«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալՄեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասինԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԵրևանում «Tesla» է այրվելԿատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներԱդրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերшզմ. ադրբեջանագետ
Հասարակություն

«Եկող տարի 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին մի քանի տարում թե՛ տնտեսական, թե՛ մնացած այլ ոլորտներում որևէ ուրախալի ցուցանիշ չունենք: Այս իշխանությունները նման ցուցանիշներ չեն արձանագրել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների լավատեսական հայտարարություններին, կանխատեսումներին ու պնդումներին:

«Միգուցե ուրախանում են, որ ամեն ինչ վա՞տ է: Կարծում եմ՝ ամոթալի է ուրախանալ զբոսաշրջիկների ցուցանիշի վրա, որովհետև այդ աճը չի գրանցվել առողջապահական, մշակութային կամ ժամանցային զբոսաշրջության հաշվին: ՌԴ-ում պատերազմի մասնակցելուց խուսափողների ներգաղթի հաշվին է այդ աճն արձանագրվել: Պետք է լուրջ գնահատել այն, թե սա իսկապես ուրախանալու առի՞թ է, թե ոչ:Մի կողմից՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների առումով, այո, պոտենցիալ ախատուժ է գալիս ՀՀ տնտեսական շուկա: Բայց մյուս կողմից հատկապես Երևանում և երևանամերձ հատվածում կենտրոնացող այդ մարդկանց սպառումն ազդեցություն է թողնում գնաճի վրա:

Այսինքն, նրանք եկել են որոշակի վաստակով և ունեն որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք սպառում են ՀՀ-ում: Այդ ֆոնին մենք գնաճ ենք ունենում: Գնաճը, բնականաբար, տարածվում է ամբողջ ՀՀ տարածքով, իսկ ՀՀ մշտական բնակչությունը եկամուտների աճ չի ունենում, բայց զուգահեռ ունենում է ծախսերի աճ: Հետևաբար, այդ ֆոնին բնական է, որ մենք Հայաստանի մշտական բնակչության աղքատացում ենք ունենում, ինչն անվիճելի փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, աղքատության աճը ստեղծված տնտեսական արդյունքի հետ համադրելի չէ: «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ մարդիկ հետ են գնալու, բացի այդ, մենք ունենք հսկայական հատված, որը Հայաստանն ընդամենը դիտարկում է որպես ժամանակավոր կացարան: Եվ նրանց հետ վերադառնալու դեպքում մեր տնտեսությունն ավելի վատ վիճակում է հայտնվելու:Տնտեսությունը, պայմանավորված պահային պահանջարկով, կարող է շատ արագ ադապտացվել:

Տնտեսության ճյուղերը կարող են ուղղվել ժամանակավոր սպառմանը: Չի բացառվում, որ մարդիկ վարկային միջոցներ ներգրավեն նոր ռեստորաններ, հյուրանոցային համալիրներ հիմնելու, նոր շենքեր կառուցելու համար: Ու քանի որ անկանխատեսելի է, թե այս ներհոսքից հետո երբ արտահոսք կսկսվի, այդ դեպքում շատ հնարավոր է, որ կիսատ մնան սկսած ուղղությունները, և հետագայում չկարողանան այդ վարկերը սպասարկել, ու տնտեսությունն ընդհանրապես կոլապսի առաջ կանգնի: Կարճաժամկետ առումով, մեծ հաշվով, ակնհայտ է, որ բացասական հետևանքներ ունենք, իսկ դրականի՝ ընդամենը ակնկալիք ունենք և չգիտենք՝ այն կիրականանա՞, թե՞ չէ: Բացի այդ, չգիտենք, թե այդ ակնկալիքը վնասի հետ համեմատ ինչ ազդեցություն է թողնում: Երկարաժամկետում միանշանակ վատ է լինելու»,-ասաց Աուդիտորների պալատի նախագահը:

Ն.Սարգսյանի խոսքով, տնտեսության մեջ խաբուսիկ աճեր կան.

«Առևտրի աճը այս ներգաղթի աճի ֆոնին անհամեմատելի է: Առևտուրը, մանավանդ մանրածախ ոլորտը պետք է ավելի շատ աճ գրանցեր: Եթե մարդիկ եկել են սպառում իրականացնելու, բնական է, չէ՞, որ ամեն օր ռեստորանում կամ սրճարանում չեն սնվում: Ունենք առևտրի աճ մեծածախ ոլորտում, երբ ՀՀ-ն շատ դեպքերում տրանզիտի դեր է կատարում: Այսինքն, շատ դեպքերում Արևմուտքից ներմուծվում, արտահանվում է Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ: Վիճակագրական ցուցանիշներով, այո, աճ ունենք, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն արժեք է ստեղծում կամ ՀՀ ներկրումներն ու արտահանումներն ավելացել են:

Ընդ որում, դա իրականացվում է շատ չնչին հավելագների միջոցով, որոնցից կարող ենք կոպեկներ հաշվել, և դրանք շատ չնչին աճ են արձանագրում:Ավելին, երբ բյուջեի գերակատարման պլանավորումն ուսումնասիրում ենք, մոտավորապես 70 մլրդ-ով պլանավորածից ավելի կատարում է կանխատեսվում, բայց այստեղ ևս կառավարության կեղծիքը բացահայտվում է. ակնհայտ է դառնում, որ գնաճի հաշվին է այդքան հարկերի ավելի հավաքագրում տեղի ունեցել: Հարց՝ իսկ տնտեսության աճի հաշվին ինչո՞ւ հարկերի հավաքագրում չկա: Տարբերակ Ա՝ շարունակում են ստել, տարբերակ Բ՝ ներմուծում- վերարտահանումներ են տեղի ունենում չնչին հավելագնով, որտեղից հարկ չի գեներացվում պետական բյուջե»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ունենք նաև պարենային ճգնաժամի առաջ կանգնելու խնդիր. «Հացահատիկները կամ այլ մշակաբույսերը, մսամթերքը արդյոք կբավարարեն ՀՀ ներքին սպառման պահանջարկը: Այս առումով խիստ կասկածներ ունեմ, որովհետև գյուղատնտեսության մեջ անընդհատ անկումներ ունենք, և գյուղատնտեսական ծրագրերի զարգացում կամ դրանց արդյունավետություն մենք որևէ կերպ չենք տեսնում: Այս ամենին կառավարությունը պետք է այլ կերպ արձագանքի: Իհարկե, այս կառավարությունն ունակ չէ դրական արձագանքել: Եթե պայմանականորեն ընդունենք, որ կառավարությունը կլինի ունակ ու կսիրի ՀՀ-ն, առաջինը պետք է պարենային անվտանգության հարցը լուծի: ՀՀ-ն պետք է գա ինքնաբավության մակարդակի: Շատ արագ պետք է գնահատվի նաև ցանկալի գյուղատնտեսական արտադրանքի քանակը ներքին սպառման պահանջարկի բավարարման համար, և կառավարության միջոցները պետք է ուղղվեն դրանց զարգացմանը»:

Իսկ առաջնայինը, ըստ Ն. Սարգսյանի, պետք է ռազմարդյունաբերության վրա ուշադրություն դարձնել և ոչ թե չնչին չափով նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ բարձրացնել: «Կողմ եմ ցանկացած տեսակի աշխատավարձի բարձրացմանը՝ լինի պետական, թե մասնավոր: Այն պետք է լինի, որովհետև ՀՀ կառավարության գործողությունների առանցքը պետք է մարդը լինի: Բայց եթե այդ քայլերով՝ 2000, 3000 դրամ բարձրացումներով խաբկանք են ստեղծում, ու այդ մարդկանց 1-2 տարի հետո պարենային, անվտանգային ճգնաժամի կամ գոյության սպառնալիքի առաջ են կանգնեցնում, դուրս է գալիս, որ կառավարությունը այս իրավիճակին ևս չի տիրապետում: Մեկ շաբաթ առաջ ներկայացրին բյուջեի նախագիծը, որն ուներ նույն կառուցվածքը, ինչպիսին նախկինում էր: Մինչդեռ արմատապես փոխված բյուջե պետք է ունենայինք: Այս նախագիծը ցույց տվեց, որ 2023-ին 2022-ից միգուցե ավելի վատ վիճակում ենք լինելու»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում