Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Դուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Մինչ գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ
 
Անցած երկու օրերին, մինչև գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք՝ այցելելու վերջին մարտերի վայրերը, հանդիպելու մեր զինվորականներին և կամավորներին, գնահատելու նրանց տեխնիկական կարիքները և ըստ այդմ կրիտիկական աջակցություն տրամադրելու մեր մարտական ստորաբաժանումներին:
 
Հակիրճ ցանկանում եմ կիսվել որոշ տպավորություններով, առանց որևէ ռազմական գաղտնիք բացահայտելու՝
 
ա) մեր զինվորականները հերոսական դիմադրություն են ցույց տվել սեպտեմբերի կռիվներին, մանավանդ մեծ կորուստներ է թշնամուն հասցրել հրետանին: Շատերդ տեսել եք մեր անզեն զինվորների կոտորածի սարսափելի կադրերը Իշխանասարի դիրքում՝ իմացեք, որ այդ տղերքը պարզապես չեն հանձնվել, նրանք ջարդ են տվել թշնամուն, դիմադրել են մինչև վերջին փամփուշտը, վերջում հայտնվել են շրջափակման մեջ, ու ընկել սեփական կորուստներից գազազած թշնամու ձեռքով: Հերոսական կռիվների բազում այլ օրինակների եմ հանդիպել, դրանց մասին կպատմեմ ըստ հնարավորության:
 
բ) մեր տղերքը կռվել են հերոսաբար, բայց մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պարզապես արժանի չի նրանց սխրանքին: Այս տարի այն սեփական վախերից դրդված, մի քանի ամիս բանակի Գլխավոր շտաբի պետ չէր նշանակում, և բանակը թողել էր անգլուխ, անհրաժեշտ նոր սպառազինություն չէր գնում, մեղքը գցելով «դաշնակցի» վրա, բավարար չափով ամրաշինական աշխատանքներ չէր կատարում դիրքերում, անպաշտպան թողելով դրանցում գտնվող զինվորներին, իմանալով սպասվող հարձակման մասին, ոչ մի կանխարգելիչ գործողություն չի ձեռնարկել, թույլ տալով, որ թշնամին անարգել ներխուժի մեր տարածք: Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց նախընտրում եմ դա անել ապագայում դատարանում, երբ այս ամենի իրական մեղավորները կկանգնեն օրենքի առաջ:
 
գ) Սյունիքում տագնապ կա մարդկանց մոտ, զգացվում է, որ նրանց խաղաղ կյանքը խաթարված է: Ջերմուկ մուտքը թույլ է տրվում միայն բնակիչներին և զինվորականներին, նորմալ կյանք դեռ չի վերականգնվել, թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում, վերահսկելով քաղաքի գերակա բարձրունքները: Դրանով հանդերձ, մեր տղերքը ամենուրեք վճռական են տրամադրված, գիտեն, որ մեծ կորուստներ են հասցրել թշնամուն, ու պատրաստվում են նոր մարտերի: Երևանից և Հայաստանի դեռևս անվտանգ մարզերից որոշակի աջակցություն է գալիս, հիմնականում մասնավոր խողովակներով, դա նաև լրացուցիչ վստահություն է տալիս դիրքերում կանգնած մեր տղերքին:
 
Ամփոփելով կարճ ակնարկս, նշեմ, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ դժվար իրավիճակում, և դա առավել սուր է զգացվում Սյունիքում և Ջերմուկում: Անելիք ահավոր շատ կա, դա պահանջում է մեզնից յուրաքնչյուրի հավելյալ ջանքը, և ոչ միայն այսօր, այլ առաջիկա տարիների ընթացքում, մինչև մենք կարողանանք որակական նոր մակարդակի դուրս բերենք մեր պետությունն ու բանակը, և անվտանգ դարձնենք մեր կյանքը հարազատ հողի վրա: Մի խաբվեք այսօրվա հարաբերական անդորրով, գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում:
 
Հ.Գ. ելնելով անվտանգության նկատառումներից, չեմ նշում ինձ հետ եղած զինվորականների անունները, և ցույց չեմ տալիս նրանց նկարները: Աստծո օգնությամբ, մի լավ օր դա կանեմ, հիմա պարզապես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում պատիվ եմ ունեցել հանդիպել այս օրերին Սյունիքում: