Ռուսաստանի նկատմամբ ցանկացած սխալ վերաբերմունք Հայաստանի համար կունենա առավել քան ճակատագրական հետևանքներ․ Արթուր Հովհաննիսյան
«Ռուսաստանի նկատմամբ ցանկացած սխալ վերաբերմունք Հայաստանի համար կունենա առավել քան ճակատագրական հետևանքներ։ Սա խնդրում եմ , որպես ակսիոմա ֆիքսել և կարմիր գծերը չհատել։ Առաջարկվեց գաղափար, թե մեր ժողովուրդը կարող է համախմբվել և այնպիսի ուժ ներկայացնել , որ կարող է դիմակայել նաև Թուրքիային, սա ես գնահատում եմ մեղմ ասած ուտոպիստական, առնվազն մոլորություն»,- այս մասին ասաց վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նման միտք ասողը պատկերացում չունի Թուրքիայի ռազմական ներուժի և ընդհանրապես Թուրքիայի ներուժի մասին։ Սխալ է նաև այն, որ ներկա իշխանության պայմաններում հնարավոր է ժողովրդի համախմբում։ « Տարբեր գաղափարներ առաջ քաշվեցին , որոնք իրականությունից դուրս էին, քանի որ քննարկվում էին գաղափարներ, որոնք միջնաժամկետ, հեռաժամմկետ պլանների հետ են կապված, բայց չպետք է մոռանալ՝ ուրբաթը կարող է շաբաթից շուտ գալ։ Ես օբյեկտիվ ինֆորմացիա ունեմ սահմանից, որ սահմաններում խայտառակ վիճակ է, դրա համար եթե ժողովրդի ուժերին ենք ապավինում ,այս մոբիլիզացիան արվի մենք մեր միջոցներով փորձենք ինչ-որ նախաձեռնություններ, որոնք հնարավոր կլինի իրականացնել»,- հավելեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները, որոնք միտված են Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»