Օլիգոկրատիա և օխրոկրատիա տարբերակում իմացե ՛ ք, պետության վախճանը շատ մոտ է․ Արթուր Արմին
«Արարատյան Ալյանս» համաժողով-քննարկումները շարունակում են իրենց աշխատանքները։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի ագային պատկերասրահում կայացավ համաժողով քննարկում նվիրված ազգային պետության հիմնադրույթներին ու ձևավորման նախապայմաններին, ազգային դաստիարակության կարևորությանը և այլն։
«Տնտեսական թեմաներով քննարկումներին հարց չի բարձրացվում , թե սեփականության իրավունքն ինչպիսին պետք է լինի ազգային պետության մեջ, եթե այդ ֆունդամենտալ հարցը չես դնում տնտեսագիտորեն, ապա ոչինչ չես ստանում, ինչպես նաև, եթե հասարակության մեջ կրթված մարդ չես դաստիարակել, ապա ոսկե համակարգ դիր չի աշխատի, որովհետև չունես մարդ։ Ազգային պետության համար կարևորագույն գլխավոր կետերից մեկը դա մարդու կերտումն է։ Ազգային պետության մեջ օդը, ջուրը երկրի բնական հարստությունները պետք է լինեն ազգային սեփականություն, եթե դա դառնում է մասնավոր սեփականություն , ապա այն դառնում է մի քանի կլանների աշխատանք։ Օլիգոկրատիան և օխրոկրատիան տարբերակում իմացեք, պետության վախճանը շատ մոտ է»,- այս մասին քննարկման ժամանակ ասաց հայագետ Արթուր Արմինը։
Նա անդրադարձավ ազգ-բանակ հայեցակարգին նշեց՝ դա միայն հրացանների և թնդանոթների մենամարտ չէ, դա մեկ ամբողջ բարոյահոգևոր, տնտեսական փոխկապակցված կառավարման համակարգ է։ «Ես զարմանում եմ, երբ ոմանք ասում են՝ ազգային նշանակում է պետական, ո ՛ չ, դա այդպես չէ»,- նշեց Արթուր Արմինը։





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»