Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ:
Թիմը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի այս տարվա նշանաբանն էր՝ «Մենք միասին ենք. սպորտ 2022»: Խաղերին մասնակցել է 12 երկրի 1200 մարզիկ. Հայաստանի հավաքական թիմը բաղկացած էր 9 մարզիկից և 4 կազմակերպիչից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է մարզիկներին և կարևորել նրանց մասնակցությունը տարբեր մրցույթներում:
«Շատ լավ է, որ սկսում եք հաջողություններ ունենալ: Եկեք միասնաբար ավելի սրտացավ, բաց ու ազնիվ աշխատենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար: Մեզ համար պարալիմպիկ սպորտը շատ կարևոր է»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ մշակման փուլում է ադապտիվ սպորտի կենտրոն բացելու Կառավարության որոշման նախագիծը:
Խաղերում ընդգրկված մարզաձևերը 9-ն էին՝ թեթև աթլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարաթաեքվոնդո, սայլակներով սուսերամարտ, ֆուտբոլ, շաշկի և շախմատ: Հայկական թիմը մասնակցում էր 4 մարզաձևում՝ լող, պարաթաեքվոնդո, սեղանի թենիս և թեթև աթլետիկա (սայլակավազք): Հայաստանի հավաքական թիմի մարզիկները վաստակել են 6 մեդալ:
Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևում նվաճել է 2 արծաթե, իսկ Արման Սարգսյանը՝ 2 բրոնզե մեդալներ: Տիգրան Պետրոսյանը և Նաիրա Աղաբեկյանն արժանացել են բրոնզե մեդալների՝ համապատասխանաբար սեղանի թենիսի զուգախաղեր և թաեքվոնդո մարզաձևերում:
Այս սպորտային միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև հանդիպումներ մի շարք երկրների պարալիմպիկ կոմիտեների նախագահների միջև, որոնց մասնակցել են նաև ՌԴ նախագահի խորհրդական Օլեգ Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Իգոր Մատիցինը և ՌԴ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը:
Քննարկվել են համագործակցության հեռանկարները: Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել է Պարալիմպիկ կոմիտեի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»