Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ) Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան
C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին. «Իրավունք»Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ»Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում. «Իրավունք»Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ»Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. թվեր. «Ժողովուրդ»Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե ԹանդիլյանԱրտանիշում Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ինՀամաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԻնչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք»Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասըԽոշոր հրդեհ՝ Ալավերդիում. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքականություն

Ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատերդ արդեն կարդացել եք Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների եզրափակիչ հայտարարության տեքստը, և փորձում եք վերլուծել, թե սա ինչ է նշանակում մեզ համար։ Թարմ հետքերով կիսվեմ իմ ընկալմամբ, միաժամանակ նշելով, որ դեռ ոչ բոլոր դետալներն են հայտնի, և ամեն ինչ չի միարժեք։

Միարժեք է սակայն, որ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչն ի սկզբանե ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելը Ալիևին պարտադրելու։ Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր, հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում։

Մյուս կողմից, Ալիևը այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևը իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ, հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բանի նրանց չի պարտադրում։

Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե Իրանից, և թե Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են, նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ միասին տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար։

Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդոգանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունը ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա։

Սակայն Փաշինյանը արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։ Ուստի այս անգամ մենք պետք է շատ ավելի նախանձախնդիր և հետևողական լինենք՝ պարտադրելու նրան մեր շահերից բխող քայլերը՝ համահայկական մոբիլիզացիա, բանակի ամրապնդում և վերազինում, Հայաստանի տարածք ներխուժած թշնամական ստորաբաժանումներին ամենօրյա կոշտ հակազդեցություն, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների դատապարտում աշխարհով մեկ, Արցախի ինքնորոշման իրավունքի վերահաստատում, և այլն։

Գործողությունները հստակ են, մենք պետք է բոլոր հնարավոր ճանապարհներով դրանք իրականացնենք, հընթացս ճանապարհից վերացնելով բոլոր խանգարող գործոնները։ Այդ դեպքում, գուցե հաջորդ բանակցություններում արդեն ավելի բարենպաստ արդյունք արձանագրենք, իսկ գուցե նաև՝ դրանք արձանագրենք արդեն առանց Փաշինյանի, կամ նույնիսկ առանց Ալիևի»։