Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար․ Ելենա Կիրակոսյան
Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ այսօր ներկայացրել եմ պատգամովարական մանդատից հրաժարվելու իմ դիմումը։ Հանդիսանալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցությունը սույն թվականի նոյեմբերի 28 –ին որոշում է կայացրել դադարեցնելու իր գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս որոշումը երկար քննարկումների և խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ աշխատանքներն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Հիմք ընդունելով այդ մոտեցումը, որոշում է կայացվել կուսակցության գործունեությունը շարունակել ըննդիմադիր դաշտում իբրև արտախորհրդարանական ուժ՝ հավատարիմ մնալով կուսակցության կողմից հռչակված արժեքներին ու քաղաքականությանը։
Ես, իմ պատգամավորական գործունեության ընթացքում, փորձել եմ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, փորձել եմ օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն հարցում իմ աջակցության և միջամտության կարիքն են ունեցել։ Եղել եմ և շարունակելու եմ լինել ազնիվ իմ սկզբունքների մեջ։
Բարձր գնահատելով այն անցած ուղին, որ ունեցել ենք «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել համատեղ անցած ճանապարհի և համատեղ կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության և պայքարի մեջ։
Աստված պահապան բոլորիս։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...