Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա
Քաղաքականություն

Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ

Ջերմուկի քաղաքացիները պատմեցին, որ սեպտեմբերյան պատերազմից հետո քաղաքի տարբեր հատվածներից պարզ երեւում են թշնամու դիրքերը, քաղաքը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց քաղաքի կենտրոնից տեսանելի է դա։ Սակայն չի կարող նշել, թե քանի դիրք կա, կոնկրետ որտեղ են դրանք տեղակայված: Ամանորն է մոտենում, Ավետիսյանը նշեց, որ մի շարք հյուրանոցներում ամրագրման համար ազատ տեղեր չեն մնացել։ Ինչ վերաբերում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններին, Սյուզաննա Ավետիսյանն ասում է․ «Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր: Մարդիկ սպասում են, թե ադրբեջանցիները երբ պետք է գնան»։

Անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքին, որը նվազել էր սեպտեմբերյան պատերազմից հետո, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանց քանակը շատ քչացել է, եթե համեմատենք նախորդ աշունների հետ: «Երբ որ խոսում էի հյուրանոցների տերերի հետ, նույնիսկ փոքր հյուրանոցներն ունեին ամսով, շաբաթներով ամրագրումներ՝ հոկտեմբերի ու սեպտեմբերի համար, սակայն պատերազմի պատճառով այդ ամրագրումներն ամբողջովին չեղարկվել են, ու այդ հյուրանոցները չեն աշխատել, նույնիսկ փակել են։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ տուրիզմը սպեցիֆիկ է, օրինակ՝ հոկտեմբերի վերջն ու նոյեմբերը, փետրվարից մարտը մեզ մոտ քիչ այցելվող են, բայց հիմա այդ չայցելվող սեզոնային շրջանն ավելի է երկարել, ինչի հետեւանքով աշխատատեղերի հետ կապված խնդիր է առաջացել։ Բնակիչների մեծ մասը սպասարկման ոլորտում է աշխատում, ու այսօր աշխատանք չունեն, որոշները քաղաքից հեռացել են, քանի որ աշխատանք չեն կարողացել գտնել»,-ասաց Ավետիսյանը։

Նա շեշտեց՝ քանի որ կարիքների գնահատում չի արվել, հայտնի չէ, թե ինչքան բնակիչ է վերադարձել քաղաք, ինչքանը՝ դուրս եկել։ Զբաղվածության հարցը չկարողանալով լուծել եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ մարդիկ հեռացել են Ջերմուկից։ Ավետիսյանը շեշտում է, որ խթանող ծրագրեր պետք է կազմակերպել ու իրագործել, փոքր բիզնեսի խթանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ Ջերմուկում։

«Երբ ամեն ինչ լավ լինի, բազմաթիվ տուրիստներ ունենանք, աշխատողների խնդիր ենք ունենալու՝ հետո ո՞վ է այդ մարդկանց հետ բերելու Ջերմուկ։ Իրականում սա չգնահատված լուրջ խնդիր է, որը պետք է լուրջ դիտարկել։ Ավագանիում մենք հաջորդ տարվա զարգացման տարեկան աշխատանքային պլան ենք հաստատում կամ սուբվենցիոն ծրագրեր, բայց սրանք խնդիրներ են, որոնցից բխում են թե՛ քաղաքացիական անվտանգային, թե՛ տնտեսական բազմաթիվ հարցեր։ Իսկ եթե բնակիչները Ջերմուկից դուրս գան, այլ անվտանգային խնդիրներ կառաջանան»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն էլ ասաց, որ համայնքապետարանը, հանգստյան տները պատրաստվում են Ամանորին։ «Քաղաքն էլ որոշակի պատրաստություններ կտեսնի, հենց հիմա իր լուսավորությունն ունի, իր զարդարանքն ունի, եւ կարծում եմ՝ նաեւ տոնածառ կլինի։ 15-ի կողմերը վերջնական որոշում երեւի կկայացնենք»,- ասաց նա։

Նախորդ անգամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերյան կրակոցների պատճառով մարդկանց հոսքը կտրուկ նվազել է դեպի Ջերմուկ, սակայն շաբաթ օրվա դրությամբ որոշ հանգստյան տներում ամրագրումներն աճել են: «Հիմա հյուրանոց ունենք, որն ազատ համար չունի։ Ամրագրումներն արված են, սակայն վճարումները դեռ արված չեն՝ կառավարիչներն էին ասում, բայց հաճելի է շաբաթ օրվա դրությամբ այդ մասին լսել: Գների մասին չեմ կարող ասել՝ ամեն մեկը տարբեր ծառայություններ ունի, ամեն մեկը՝ մի ձեւով, վճարման տարբերակներն էլ են տարբեր»,- նշեց փոխհամայնքապետը։ Պատերազմից հետո մարդիկ, բնականաբար, ե՛ւ ընկճված են, ե՛ւ անհանգիստ են, բայց քիչ-քիչ առօրյային են վերադառնում:

Մեր տեղեկություններով, թշնամին Ջերմուկ քաղաքի ողջ երկարությամբ, տեսանելի հեռավորության վրա տեղակայված է եւ դիրքային ամրացման աշխատանքներ է իրականացնում՝ շինություններ կառուցում, ինչը չէր կարող չազդել առողջարանային քաղաքի զբոսաշրջային պատկերի վրա։ Ջերմուկը վառ օրինակ է այն բանի, թե անվտանգային հարցերից ինչպես են բխում տնտեսական, սոցիալական եւ մյուս խնդիրները։