Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունը
Հասարակություն

Ոստիկանները բռնություն են կիրառել Էդուարդ Վանեսքեհյանի կնոջ նկատմամբ. այդտեղից էլ սկսել է վեճը

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ: Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել էր չափազանց «ջերմ» վերաբերմունքի և ստացել լուրջ մարմնական վնասվածքներ:

Այսօր Մեդիա կենտրոնում թեմայի առնչությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր. քանդակագործի փաստաբաններն, ավաղ, ներկա գտնվել չկարողացան:

Արթուր Սաքունցը ներկայացրեց Էդուարդ Վանեսքեհյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ սկսելով ամենասկզբից: «Նոյեմբերի 19-ի գիշերը Էդ. Վանեսքեհյանը կնոջ հետ մոտեցել է իրենց տան բակին՝ մեքենան կայանելու: Այստեղ նշեմ, որ Վանեսքեհյանն այդ օրը հանդիպել է ընկերոջը, մի փոքր գինովցած է եղել, այդ վիճակում ղեկին չի նստել, խնդրել է կինը վարի մեքենան: Իրենց տան մոտ հավաքված է լինում մարդկանց խումբ, նաև ոստիկանության աշխատակիցներ. հարևան տներից մեկում աղմուկ-աղաղակի հետ կապված մարդիկ դժգոհություն են ունենում: Իրենց մեքենայի կայանման տարածքը զբաղված է լինում, ազդանշաններ են տալիս, լուսարձակները միացնում, որպեսզի մեքենայի տեղն ազատեն: Մեկը մոտենում է, սկսում են խոսել, ոստիկաններ են մոտենում, որ հանդարտեցնեն, միջադեպ տեղի չունենա: Հանդարտեցնում են և հեռանում: Երկրորդ անգամ են մոտենում ոստիկանները, լիովին այլ խոսակցություն է տեղի ունենում: Նախ փորձում են այլ տոնով խոսել, հրմշտում են կնոջը: Ի դեպ, ոստիկանների վրա ամրացված տեսախցիկներում դա ամրագրվում է, բայց զարմանալիորեն երկու հոգու մոտ վերծանված տեսաձայնագրություններից մեկը 15 րոպե է, մյուսը՝ 16: Սա զարմանալի է, քանի որ տեսաձայնագրությունը պետք է ամբողջական լինի»,-նշում է Սաքունցը:

Շարունակում է՝ ոստիկաններից մեկը հրում է քանդակագործի կնոջը, նա վնասվածքներ է ստանում: «Այդ ժամանակ Էդ. Վանեսքեհյանը, բնականաբար, արձագանքում է, թե այս ինչ եք անում, հայհոյում է ոստիկանության աշխատակիցներին: Սա կա վերծանված արձանագրության մեջ: Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում Վանեսքեհյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ, ձեռնաշղթաները ձեռքին, վերարկուն գցում են գլխին, և սկսվում են բռնությունները: Սկսվում է ծեծ ու ջարդ»,-նշում է իրավապաշտպանը: Ընդգծում է՝ բոլոր վնասվածքներն արձանագրված են բժշկական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի մեջ: Օրինակ՝ Վանեսքեհյանի երկու ականջաթաղանթները պատռվել են ոստիկանության գործողության ընթացքում:

Այնուհետև նոյեմբերի 19-ին անձի վերաբերյալ ձերբակալման երկու որոշում է կայացվում: Սաքունցի խոսքով, իբր Վանեսքեհյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել: «Քննիչի որոշմամբ՝ ոստիկանության հինգ աշխատակից տուժող է ճանաչվել: Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված անմիջապես քրեական գործ չեն հարուցում, կինը հաղորդում է ներկայացնում, քննիչը չի ընդունում: Նոյեմբերի 20-ին Վանեսքեհյանին տեղափոխում են ՁՊՎ, այնուհետև առողջական վիճակը վատանում է, տեղափոխում են Արաբկիր ԲԿ՝ փաստաբանի պահանջով: Հիվանդանոցում բժիշկն ասում է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա, քննիչը հակադարձում է, թե տեղափոխեք ՁՊՎ, այնտեղ բժիշկ կա: Ի դեպ, երբ քննիչն ասում է, թե քաղաքացուն տեղափոխեք ՁՊՎ, փաստաբանը զանգահարում է ՄԻՊ թեժ գիծ, և միայն ՄԻՊ-ի միջամտությամբ Վանեսքեհյանին թույլ են տալիս մնալ հիվանդանոցում, այնուհետև Արաբկիր ԲԿ-ից տեղափոխում են Մխիթար Հերացու հիվանդանոց»,-ասում է նա:

Ըստ Սաքունցի, բավականին անփույթ են կազմված փաստաթղթերը, քննիչի կողմից որևէ տեղ չի նշվում, որ Վանեսքեհյանը Ֆրանսիայի քաղաքացի է, չէ՞ որ դա նշանակում է՝ անձին ձերբակալելուց հետո 24-ժամվա ընթացքում դեսպանատանը պետք է հայտնեին, որ իրենց քաղաքացին ձերբակալված է: «Տուժող են ճանաչվում ոստիկանները, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվում նրանց նկատմամբ, նաև Վանեսքեհյանի նկատմամբ, բայց մինչ օրս եզրակացությունը չկա: Քրեական գործը պետք է անհապաղ հարուցվի վնասվածքների մասով՝ անկախ նրանից՝ բողոք կա, թե ոչ: Ոստիկանների ցուցմունքների մեջ, Վանեսքեհյանի վնասվածքների մասով, հակասություն կա: Ոմանք ասում են, որ Վանեսքեհյանն ինքն է վնասվածքներ ստացել՝ բաժին տեղափոխվելու ճանապարհին գլուխն այս ու այն կողմ խփելով, իսկ ոստիկաններից մեկն էլ ասում է՝ չեմ տեսել, որ վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մուտք գործելուց առաջ»,-նշում է իրավապաշտպանը: Հիշեցնում է՝ Մարտի 1-ի գործերով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևը հստակ ասում է՝ միայն ոստիկանության ցուցմունքներով անձի նկատմամբ քրեական մեղադրանքն անհիմն է:

Դեկտեմբերի 5-ին Էդ. Վանեսքեհյանը դուրս է գրվում հիվանդանոցից, նույն երեկոյան տեղափոխում են Արաբկիրի բաժին: Դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը: Այն բողոքարկվելու է փաստաբանների կողմից: «Ոստիկանության հինգ աշխատակից՝ երկու պարեկ և Քրեական հետախուզության ոստիկանության աշխատակիցներ, պարեկները ներկա են եղել այդ ապօրինությանը, իսկ բռնությունները գործադրել են Քրեական հետախուզության աշխատակիցները. քննիչը, դատախազը, դատավորը և հիմա արդեն ՔԿՀ-ն ուղղված են Էդ. Վանեսքեհյանին մեղավոր ճանաչելուն և ճնշելուն: Իսկ Էդ. Վանեսքեհյանը չի դիմադրել, բռնություն չի կիրառել ոստիկանների նկատմամբ: Բռնություն են կիրառել իր կնոջ նկատմամբ, նա, այո, հայհոյել է, բայց դրա համար վարչական պատասխանատվություն է կիրառվում: Հիմա պահանջը հետևյալն է՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, և դադարեցվեն քննիչի լիազորությունները, քրեական հետապնդում սկսվի հանցագործության կոծկման հիմքով, ոստիկանների գործառույթները պետք է կասեցվեն և այլն: Բոլորի հանդեպ քրգործեր պետք է հարուցվեն: Այս պահին մյուս կարևոր հարցը Էդ. Վանեսքեհյանի խափանման միջոցի փոփոխության հարցն է, նա չպետք է գտնվի կալանքի տակ»,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

Լուսինե Առաքելյան