«Լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցուն կոտրել, կոտրել մեր կամքը». Ռուբեն Վարդանյան
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Առանց որեւէ նախապայմանների, առանց որեւէ զիջումների մեր կողմից, մեր կողմից առանց ինչ-որ թուլություն ցուցաբերելու՝ հարեւան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ուզում եմ ողջունել մեր հաղթանակով։ Այս հաղթանակով մենք ցույց ենք տվել մեր ուժը»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց արցախցիներին միասնության համար, ուժեղ լինելու եւ չընկճվելու համար, ասաց, որ արցախցին ցույց տվեց, որ խուճապի մեջ չի ընկնելու եւ որ ուժ ու կամք ունի, եւ ամեն ինչ պետք է անի իր կյանքի եւ ապագայի համար։
«Նույն ձեւի կարող է այսօր ճանապարհը բացվի։ Դա իրենց որոշումն է, որովհետեւ զգացել են, որ իրենք ինչ սխալ են արել, որովհետեւ իրենք եւ ներսում եւ դրսում ընկել են մեծ ճնշման տակ»,-ասաց Վարդանյանը, հավելելով՝ պետք է պատրաստ լինել նման շրջափակումների կամ նման իրավիճակների, քանի որ Ադրբեջանը չի հանգստանալու, եւ սրանով ամեն ինչ չի վերջանալու։
«Մյուս կողմից՝ լավ դաս ստացան, որ անհնարին է արցախցուն կոտրել, կոտրել մեր կամքը»,-ասաց Արցախի պետնախարարը։ Նա շնորհակալություն հայտնեց օպերատիվ շտաբին, որն այս օրերին մեծ աշխատանք կատարեց, բայց հայտնեց, որ միեւնույն ժամանակ՝ խնդիրներ էլ են եղել։
Ռուբեն Վարդանյանը պատմեց, որ եղել են մարդիկ, որոնք փորձել են չենթարկվել համակարգին, եւ նրանք, ովքեր այս օրերին անօրինականություն են թույլ տվել։
Խոստացավ, որ պատժվելու են օրենքով, նրանց անուններն են հայտարարվելու․ «Եղել են մարդիկ, ովքեր փորձել են բենզինը ծախել «լեւի», գները բարձրացնել դեղատներում եւ այլն»։
Նա ասաց, որ երկար ճանապարհ ունենք անցնելու Արցախի անկախության համար, զարգացման համար, բայց հնարավոր չէ հաղթանակի հասնել, եթե ազնիվ ու արդար չլինեն եւ բոլորը նույն պայմաններում չաշխատեն։
Մանրամասն՝ տեսանյութում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...