Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում. Մանե Թանդիլյան
Արդեն հինգերորդ օրն է՝ իրենց «բնապահպան» ներկայացնող ադրբեջանցիներն անօրինական կերպով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Առ այսօր Արցախի Հանրապետության 120.000 բնակիչ՝ այդ թվում 30.000 երեխա, շրջափակման մեջ են՝ զրկված առաջին անհրաժեշտության միջոցներից։ Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և վառելիքի մատակարարումն Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Մինչդեռ Ստեփանակերտում պատրաստ է ամբողջովին գործառնող օդանավակայան, որն այս պահին հնարավորությոն ունի մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընդունելու: Փրկության այս ճանապարհը գործածելու համար անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունը։ Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։
Այս ուղղությամբ դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ բնույթ պետք է կրեն։ Անհրաժեշտ է գործածել բոլոր ջանքերը, ձեռք բերել անհրաժեշտ պայմանավորվածությունները, օգտագործել բոլոր ռեսուրսներն ու միջոցներն այդ վճռական որոշմանը հասնելու համար։
Որպեսզի Ադրբեջանի սադրանքներն այլևս ճգնաժամերի չբերեն, որպեսզի նման կոլապսային իրավիճակներում չհայտնվենք, Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում։ Արցախը, որպես առանձին համայնք պահպանելու համար, օդային ճանապարհն անհրաժեշտություն է»,- գրել է Թանդիլյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...