Ունենք ամենաբարձր մակարդակով իրականացվող հանքային գործունեություն մեր երկրում. Վարդանյան
«Մեկ ամիս շրջափակման մեջ․ հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ժամանակ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ նաև Կաշենի հանքավայրի փակմանը։ Նշենք, որ հանքը դեկտեմբերի վերջից ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները։
«Մենք նամակով դիմել ենք ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին: Մենք վստահ ենք, որ ունենք ամենաբարձր մակարդակով իրականացվող հանքային գործունեություն մեր երկրում, բայց մենք պատրաստ ենք ընդունելու միջազգային մակարդակի փորձագետներին»,-ասաց Վարդանյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում հանքի աշխատանքների դադարեցումը սպասելի էր, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ հիմա գրեթե ամեն ինչը կանգնած է։
«Մենք ունենք արձագանքներ, որ մարդիկ պատրաստ են գան, բայց, միևնույն ժամանակ, ստացել ենք Ադրբեջանի դիրքորոշումը, որ ոչ մեկին իրենք չեն թողնելու, բացի Ադրբեջանի մասնագետներից, որը ցույց է տալիս, որ դա բացահայտ սուտ է և հարցը էկոլոգիայի մեջ չէ, այլ այն լրիվ այլ հարթության մեջ է»,-ամփոփեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր