«Սա կարևոր քայլ է». Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։
«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկումներին ու դրա արդյունքում ընդունված բանաձևին։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վերաբերյալ հարցն ու ափսոսանք հայտնել Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Քննարկումների արդյունքում ընդունվել է բանաձև, որն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Այն կոչ է անում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...