Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Գազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է
Քաղաքականություն

Սա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV  հեռուստաընկերությանը՝  «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.

France TV  -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։

Ռուբեն  Վարդանյան - Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։

France TV - Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։

Ռուբեն  Վարդանյան - Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում  է Արցախն առանց  հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն  ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։

France TV  -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։

Ռուբեն  Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։

France TV  -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։

Ռուբեն  Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների,  մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։

France TV  - Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։

Ռուբեն  Վարդանյան - Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից

է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։  Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։

Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և  շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։

France TV  -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։

Ռուբեն  Վարդանյան - Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն  պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։

France TV -Շնորհակալություն հարցազրույցի համար: