Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԽոշոր չափով թմրամիջոցների ապօրինի իրացում, մինչև 93 մլն-ի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել էՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Պետությանը վերադարձված 124 գույք և գործերի 23,8% աճ. Գլխավոր դատախազը ներկայացրեց 2025թ. հաղորդումըՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՈրպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել էՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՊակիստանը ցամաքային միջանցքներ է բացել իրանական բեռների տարանցման համար՝ Հորմուզի նեղուցի շրջանցմամբԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանՈստիկաններն ավտոհայելու ապակիների գողություններ կատարող պատանու են ձերբակալելԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցը«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը«Chevrolet»-ը Մուղնի բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Հասարակություն

Որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։

– Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԶՊՄԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Սյունիքում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Քանի՞ մարդու մասին է խոսքը, և ի՞նչ օգնություն է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։

– Թվերի մասին հստակ տեղեկություն հավանաբար մարզային և համայնքային իշխանությունները կարող են տալ։ Գիտեմ, որ շատերը հանգրվանել են Սյունիքի մարզում, այդ թվում՝ Քաջարան և Կապան քաղաքներում։ Եվ հակառակը՝ մեր բնակիչներից շատերը շրջափակման մեջ են մնացել Արցախում, և նույնիսկ աշխատակիցներ ունենք, ովքեր փակված հատվածի այն կողմում են եղել և չեն կարողանում վերադառնալ։ Ինչ վերաբերում է մեր օգնությանը, ապա դա իրականացվում է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին գումար տրամադրելու միջոցով, իսկ ծրագրերի իրականացմամբ զբաղվում է մարզպետարանը։ Կարծում եմ՝ սա օգնությունը հասցեական ու առավել արդյունավետ է դարձնում։ Չէի ցանկանա թվեր նշել, միայն նշեմ, որ մեր հայրենակիցներին աջակցելու գործին այսօր յուրաքանչյուր կազմակերպություն պետք է մասնակցի՝ իր ուժերի ներածին չափով։

– Դուք, որքան տեղյակ եմ, մասնագիտությամբ բնապահպան եք։ Արդեն երկար տարիներ աշխատում եք հանքարդյունաբերության ոլորտում։ Հաջորդ հարցս Արցախում հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ ճանապարհը փակած սադրիչները հանքերի թեման օգտագործում են՝ որպես պատրվակ։ Տարեվերջին Արցախի իշխանությունները և հանքը շահագործող Բեյզ Մեթալս ընկերությունը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է։ Ինչպես և կարելի էր ենթադրել, ճանապարհները, միևնույն է, փակ մնացին։ Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի հետագա զարգացման մասին։

– Կարող եմ միայն ասել, որ մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները, քանի որ լավ եմ պատկերացնում, թե ինչ հսկայական կարևորություն ունի այդ ծրագիրն Արցախում՝ տնտեսական և սոցիալական առումով։

– Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ճանապարհների շրջափակումն առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների այն մասին, որ հաճախ հենց Հայաստանում են ծնվել այն կոչերն ու պնդումները, որոնք այժմ օգտագործում են ադրբեջանցիները։ Անշուշտ, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ բնապահպանական օրակարգ չկա, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այդ տեսանկյունից, ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը։

– Չեմ ուզում մեկնաբանել ադրբեջանցիների թեզերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում երկար տարիներ հանքարդյունաբերության դեմ հնչող թեզերին, չեմ կարող խոսել ոլորտի անունից, կարող եմ ասել անձամբ իմ տեսակետը. մենք մեր հանքարդյունաբերական պոտենցիալը լիարժեք օգտագործելու, ոլորտը իրական գիտական քննարկումներով բարելավելու, ներդրումներ ներգրավելու փոխարեն, տարիներ շարունակ զբաղված ենք եղել ինքներս մեզ վրա ցեխ շպրտելով, ինչպես, օրինակ, վերջերս էր՝ տեղի չունեցած «պոչամբարի պայթյունի» մասին կեղծ լուրեր տարածելով, նման օրինակները շատ-շատ են։ Սրան վերջ տալու և լրջանալու ժամանակն է։ Հանքարդյունաբերությունը բեռ չէ։ Դա հսկայական հնարավորություն է, որ պետք է ճիշտ օգտագործել։ Այսօր ԶՊՄԿ-ն վճարում է այնքան հարկ, որքան խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ 5 ձեռնարկությունները՝ միասին վերցրած։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հնարավորություններ կունենար Հայաստանը, եթե մենք ունենայինք ԶՊՄԿ-ի մասշտաբի ևս մեկ-երկու հանքարդյունաբերական ծրագիր։

– Վստահ եմ, չեք պնդի, որ բնապահպանական բոլոր խնդիրները մտացածին են։

– Իհարկե՝ ոչ։ Բայց ես իմ մասնագիտական և մասնավորապես հանքարդյունաբերական կարիերայի ընթացքում Հայաստանում մեկ ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել դեպքերը, երբ վեր հանված խնդիրներն իսկապես գիտական հիմնավոր քննարկման արդյունք էին։ Մենք չենք ունեցել կամ շատ քիչ ենք ունեցել իրական բնապահպանական դեբատ, մասնագիտական քննարկում։ Մենք հիմնականում ունեցել ենք վախեր կամ միֆեր տարածելու վրա հիմնված ակտիվիստական աղմուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Մեկն օգնում է բարելավել հանքարդյունաբերության բնապահպանական կառավարումը, մյուսը խանգարում է առանձին վերցրած ծրագրերին, նաև ընդհանուր ֆոն է ստեղծում երկրի հանքարդյունաբերության ոլորտի դեմ, ինչին ականատես ենք լինում հիմա։

– Բայց ակտիվիստները նույնպես իրավունք ունեն մտահոգություն հայտնելու։ Նրանք դժգոհում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները նրանց ճնշում են ու դատի են տալիս, փորձում լռեցնել։

– Իհարկե ունեն իրավունք։ Իսկ ի՞նչն է խանգարում քննադատել՝ առանց զրպարտություն ու սուտ տարածելու։ Եթե մասնագիտական գիտելիքները չեն բավարարում խնդիրները ձևակերպել առանց ստի, ուրեմն ավելի լավ է լռել, հատկապես՝ այսօր։ Ես ինքս նախկինում միշտ դեմ եմ եղել զրպարտությանը դատական կարգով պատասխանելուն։ Բայց հիմա սա դարձել է անվտանգության խնդիր։ Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի։ Այլապես երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ։

– Որն է այն նուրբ բալանսը, որ համ բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն, համ՝ ձեր նշած անվտանգային ռիսկերը չառաջանան։

– Լուծումը՝ կեղծիքից, սուտ տարածելուց զերծ մնալն է, և խնդիրները մասնագիտական մակարդակում քննարկելը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում։ Ձեր ասած բալանսն այն ժամանակ կլինի, երբ նման վստահություն կարողանան ունենալ հանքարդյունաբերության բոլոր քննադատները։ Ես ամենից շատ ցավում եմ հենց դրա համար, որ այսօր վարկաբեկվեց, դելեգիտիմացվեց իրական բնապահպանությունը՝ նույնականացվելով վնասատու ակտիվիզմի հետ։ Ակտիվիզմը կարող է և պետք է հօգուտ հասարակության ծառայի, սակայն դա էլ պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։