«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ցավակցական նամակը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին։
«Խորը ցավով ենք հետևում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ լուրերին։ Բնական աղետը խլել է հազարավոր կյանքեր և պատճառել անդառնալի կորուստներ։
Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին․ ուժ և տոկունություն նրանց, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Սիրիայի մեր բարեկամ ժողովրդին արիություն և ոգու ամրություն՝ այս ծանր վիշտը հաղթահարելու համար»,- ասվում է նամակում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...