Դժվար է պատկերացնել մի հայի, ով չի ուզում խաղաղ ապրել իր հարևանների հետ, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ գին ունի այդ «խաղաղությունը». Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել հայ -թուրքական հարաբերություններ կարգավորման վերաբերյալ:
«Դժվար է պատկերացնել մի հայի, ով չի ուզում խաղաղ ապրել իր հարևանների հետ: Բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ գին ունի այդ «խաղաղությունը»:
Իրապես ցավում եմ տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ դարձան: Ոչ թե խոսքերով, այլ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի փորձից իմանալով, թե ինչ հետևանքների են բախվում այդ երկրներն ու ժողովուրդները՝ միաժամանակ ուզում եմ հասկանալ Թուրքիայի համար այս կրիտիկական օրերին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արգացման շարժառիթները: Մյուս կողմից, Հայաստանն էլ հիմա այն վիճակում չէ, որպեսզի թելադրի կամ ձևավորի տարածաշրջանում խաղաղության կշռադատված և երկարաժամկետ օրակարգ:
Ակնհայտ է, որ այսպիսի ճակատագրական հարցերը չպետք է լուծվեն կուլիսների ետևում, առանց բազմամակարդակ քննարկումների: Հայաստանում և Սփյուռքում հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում,Հայաստանն ի՞նչ քաղաքական և տնտեսական պայմաններով է բանակցում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, որո՞նք են նրա պահանջները և, համապատասխանաբար, ո՞րն է Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի, Արցախի և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի, նրանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայկական կողմն է՞լ ինչ պայմաններ և նախապայմաններ ունի (եթե այդպիսիք կան): Մեր ժողովուրդը չպետք է ոչպրոֆեսիոնալիզմի և կոնֆորմիզմի պատանդ դառնա: Ինչ համաձայնություն էլ կնքվի, հիմքու պետք է դրված լինի հայկական պետականության և մեր ժողովրդի շահը:
Տարածաշրջանին խաղաղություն է անհրաժեշտ, վաղ թե ուշ հայ-թուրքական միջպետական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց ո՛չ մեր պատմության և հիշողության գնով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...