Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակի վերաբերյալ փաստաթղթերի եռահատոր փաստաթուղթ են փոխանակել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին անգամ լույս է տեսել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների իրավական դաշտի վերաբերյալ փաստաթղթերի եռահատոր «Դաշնակիցների փոխգործակցության 30 տարիները» ժողովածուն», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ժողովածուն պատրաստվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների, «Դիալոգ» հասարակական կազմակերպության և Երևանի «Ռուսական գրքի տան» մասնակցությամբ։
Ժողովածուն բացվում է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի և Արարատ Սամվելի Միրզոյանի՝ ընթերցողներին ուղղված խոսքով։
Հրատարակությունը ներառում է 1992-2021 թվականներին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջպետական և միջկառավարական փաստաթղթերի տեքստերը, պատկերում է ռուս-հայկական հարաբերությունների ձևավորման և զարգացման ողջ ընթացքը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- ասել է Զախարովան։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...